Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ես չեմ ընդունում, որ Սյունիքի մարզը կամ Մեղրին երբեւէ Հայաստանից անջատեն»

Նոյեմբեր 24,2023 23:15

Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզի՝ Մեղրիի  բնակչուհին հարց ուղղեց Մեղրիում ապրելու ռիսկային եւ անվտանգային առումով  խնդրահարույց լինելու վերաբերյալ: Նա խնդրեց նշել՝ արդյոք որեւէ վտանգ կամ ապակայունացման հավանականություն կա, արդյոք  իրենց բնականոն խաղաղ պայմանները կարող են խաթարվել:

«Ես էլ եմ մտահոգված այն փաստից, որ այդ թվում՝ որոշ միջազգային գործընկերներ երբեմն ասում են, որ իրենց քաղաքացիներին  խորհուրդ չի տրվում գնալ հարավ, ինչը բիզնեսի համար որոշակի դժվարություններ է ստեղծում, բայց մյուս կողմից պետք է արձանագրեմ, որ ՀՀ կառավարությունը բազմամիլիարդ ծրագրեր է իրականացնում ամբողջ հանրապետությունում եւ Սյունիքի մարզում մասնավորապես:

Վերջին 5 տարիներին մենք ամենամեծ ներդրումներն արել ենք Սյունիքի մարզում՝ շուրջ 100 մլրդի չափով»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, այժմ վերակառուցվում է Հայաստան-Իրան սահմանին գտնվող մաքսակետը, որը աշխատատեղերի համար խթան է հանդիսանալու: Ի թիվս այլնի, Փաշինյանը հավելեց, որ շուտով կսկսվի Հյուսիս-Հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցումը, Եվրամիությունն էլ արդեն իսկ խոշոր հատկացումներ է արել Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելու համար, գործարկվել է նաեւ Կապանի օդանավակայանը, նաեւ 60 կրթահամալիրների կառուցման ծրագիր է իրականացվելու Սյունիքի մարզում:

«Ես ընդհանրապես չեմ ընդունում, որ Սյունիքի մարզը կամ Մեղրին երբեւէ Հայաստանից որեւէ ձեւով անջատեն: Մենք Սյունիքը որպես անվտանգային խոցելի գոտի չենք առանձնացնում: Սյունիքի մարզի անվտանգությունը մեր ամենօրյա աշխատանքի մեջ է…Մենք ի՞նչ ենք կարծում՝ Մեղրիով պե՞տք է անցնի երկաթուղի, որը կկապի Արեւելքը Արեւմուտքին, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջեւանին եւ Թուրքիային, այդ թվում՝ Մեղրին Երասխին եւ Հայաստանի մնացած մասին, այդ թվում՝ Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին…Այո, միանշանակ»,-ասաց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930