Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՀԱՊԿ-ը վատն է, քըխ է, բա ո՞րն է լավը». Սերժ Սարգսյան

Նոյեմբեր 24,2023 21:21

«Մեծն ու փոքրը հարաբերական են։ Պաշտպանությունը եթե այդ կոնկրետ բյուջեով կարողանում է ավելի շատ սպառազինություն ձեռք բերել, ավելի շատ գումարներ ծախսել զինամթերքի, ամրաշինական աշխատանքների վրա, բանակի ստորաբաժանումների, զինվորների, սպաների կենցաղը բարելավելու վրա, դա կարելի է համարել մեծ բյուջե։ Եթե մենք այդ փոքր բյուջեով ավելի շատ սպառազինություն էինք ձեռք բերում, մեծ ու փոքրը ո՞րն է»,- այսօր «Դիզվառելիքի գործով»  դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով 2024թ. բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած համեմատություններին։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը համեմատություն էր կատարել 2015 թվականին տրամադրված ռազմական ծախսերի հետ, նկատելով, որ իր կառավարությունն անգամներով ավելի գումար է տրամադրում ռազմական ծախսերի համար։ Սերժ Սարգսյանը նախ տարակուսեց, որ համեմատությունը 2015-ի հետ էր, ոչ թե 2017-ի, քանի որ 2017-ին, իրավամբ, մեծ ռազմական բյուջե ենք ունեցել։  Ապա հավելեց, որ մեծ ու փոքրը հարաբերական է։ Նա մեկ օրինակ բերեց՝ 2015-ին գործարանային արտադրության 122 մմ-անոց հրանոթի մեկ արկը արժեր 600 դոլար, հիմա՝ 1800 դոլար։  Նա նաեւ հավելեց, որ այդ տարեթվերին Հայաստանը ստանում էր ռազմատեխնիկական մեծ օժանդակություն. «Մեզ անվճար զենք-զինամթերք էին տալիս, որը Հայաստանի կառավարիչներն անվանեցին մետաղի ջարդոն։ Այդ մետաղի ջարդոնն այսօր Ուկրաինայում աշխատում է եւ աշխատում է արդյունավետ»։

Մանրամասները տեսանյութում

Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին, ասելով, որ ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցն է, իսկ դաշնակիցների հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ միայն լեզվով. «Եթե ուղեղ չունես, փոխաբերական իմաստով ես ասում, ապա չես կարող ունենալ այն արդյունքը, ինչ որ ակնկալում ես։ Դաշնակիցը նրա համար չի, որ քո փոխարեն կռվի։ Դաշնակիցը նրա համար է, որ անհրաժեշտության պարագայում եւ հնարավորության սահմաններում օժանդակի»։

Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չի հայտնում թշնամու՝ Հայաստանի սահմաններ ներխուժելու առիթով, Սերժ Սարգսյանն ասաց, որ բարդ խոսակցություն է, ինքը հարցից չի փախչում, նպատակ չունի ՀԱՊԿ-ին կամ այլոց արդարացնելու։ Բայց՝ «ենթադրենք՝ ՀԱՊԿ-ը վատն է, քըխ է, բա ո՞վ է էդ լավը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930