Հարցերից մեկը վերաբերում էր 5-րդ շարասյանը՝ արդյոք կառավարությունը բանակում ազատվել է 5-րդ շարասյունից։ Հիշեցնենք, որ Փաշինյանն էր ասել՝ պատերազմում պարտվել ենք, որովհետեւ բանակում գործել է 5-րդ շարասյուն։
Ի պատասխան հարցի, Փաշինյանն ասաց՝ այո, ըստ էության, ես համարում եմ, որ մենք այսօր բանակում ազատվել ենք 5-րդ շարասյունից։
Դիտարկմանը՝ քաղաքական շատ վերլուծաբանները պնդում են, թե 5-րդ շարասյուն կա նաեւ կառավարությունում, պետական համակարգում, Փաշինյանը պատասխանեց՝ մեր երկրում այսօր խորքային պետություն չկա, ՀՀ-ն, պետական համակարգն այն է, ինչ կա՝ իր բոլոր թերություններով եւ առավելություններով․«Մեծ մասամբ մեր պետական կառավարման համակարգը բավականին մեծ առաջընթաց ունի՝ պետական պաշտոնյաների գիտակցության մեջ սեփական պետականության ընկալումը բարձրագույն արժեք համարելու տեսակետից եւ սեփական պետության շահերն ու քաղաքականությունները որեւէ կերպ այլ պետությունների նկատմամբ եւ հարաբերությամբ չնսեմացնելու տրամաբանությամբ»:
Փաշինյանը մինչ հարցին պատասխանելը նաեւ պարզաբանեց, թե 5-րդ շարասյուն ասելով ինչ նկատի ունի, ըստ նրա՝ դա այն մարդկանց շրջանակն է, որի գործողություններում ու որի ընկալումներում սեփական պետության եւ պետության վարած քաղաքականություններն իրենց առաջնայնությունը զիջում են այլ երկրների կողմից վարվող քաղաքականություններին:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ