Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարությունը շատ պարագաներում խանգարում է երկրի անվտանգությանը». Սերժ Սարգսյան

Նոյեմբեր 24,2023 21:00

«Երկկողմ  բանակցությունները տանելու են փակուղի։ Եթե ստացվի, ապա դա լինելու է մեծ զիջումներով, որոնք մեզ որեւէ ապագա չեն խոստանում»,- այսօր «Դիզվառելիքի գործով» դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Իհարկե, չի կարելի ընդունել երկկողմ բանակցությունների առաջարկությունը: Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի այսօրվա կառավարիչը, որ ուզում էր  քննադատել կամ խայթել ինձ, երբ ասում էր՝ տեսեք-տեսեք, ինքն ասում է, որ Ալիեւի հետ չի բանակցել, իսկ ես բանակցում եմ: Մենք տեսանք ինչի բերեցին այդ բանակցությունները: Խնդիրն այն չէ, որ դիմացինդ որպես բանակցող՝ հաճելի անձ է, թե տհաճ: Խնդիրն այն է, որ այդ բանակցության արդյունքը ինչ-որ մեկ այլ ուժի, հզոր երկրի կողմից պետք է երաշխավորվի: Եթե դա չի երաշխավորվելու, ապա այդ թուղթն ում է պետք: Կողմերից յուրաքանչյուրը կարող է խախտել այդ պայմանավորվածությունները: Պատահական չէ, որ Արցախի հարցով մեր բանակցություններում համանախագահները աշխարհի երեք հզոր երկրներն էին»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նա նաեւ չի կարծում, թե Հայաստանն ընդունել է Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների առաջարկը, քանի որ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունն այդ առումով բավականին թեական էր։

Սերժ Սարգսյանն ասաց, որ չի կարող ասել, թե ՀՀ կառավարիչները ինչ քաղաքականություն են վարում, քանի որ դա նշանակում է գլխավորը կարեւորից տարբերակել, առաջնահերթությունները զատել եւ շարժվել. «Ասում են ժողովրդավարություն. եթե գլխավորը դա է, արդյունքը տեսնում ենք։ Եթե գլխավորը կոռուպցիայի դեմ պայքարն է, արդյունքը տեսնում ենք. Ղարաբաղի կորուստ, Հայաստանի տարածքային կորուստներ, խոսքի ազատության սահմանափակում, քաղբանտարկյալներ։ Այո, ժողովրդավարությունը շատ պարագաներում խանգարում է երկրի անվտանգությանը եւ ես չեմ վախենում խոսել դրա մասին։ Մեր երկիրը փորձում է ժողովրդավարության այն ճանապարհը, որը կարելի է անցնել մեկ ժամում, անցնել 5 րոպեում։ Դրա համար էլ գլորվում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930