Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Մենք հարյուր տոկոսով վստահ չենք, որ մեր միջավայրը նույնպես ուզում է խաղաղություն»

Նոյեմբեր 24,2023 20:45

«Ինչո՞ւ եթե ոչ բոլոր պետական այրերի, ապա գոնե Ալիեւի եւ Էրդողանի՝ մեր ազգային ինքնասիրությունն ու արժանապատվությունը վիրավորող, պատմական փաստերը բացահայտ խեղաթյուրող հայտարարություններին չի տրվում համարժեք պատասխան։ Եթե դիվանագիտական նկատառումներով նպատակահարմար չէ կատարել դա պետության անունից, ապա չէ՞ որ կա պատմության ինստիտուտ, որը կարող է տալ գիտական պատասխան»,-այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղիղ եթերում նման հարց տվեց Ուկրաինայից մեր հայրենակիցը։

Ի պատասխան հարցի, Փաշինյանն ասաց, որ այն դեպքերում, երբ իսկապես պետք է արձագանքել, ՀՀ-ն արձագանքում է եւ պետական մակարդակով, եւ ոչ պաշտոնական մակարդակով։
«Հիմա շատ կարեւոր է անընդհատ կենտրոնացած լինել նպատակի վրա, որովհետեւ կարող են լինել ամենատարբեր հայտարարությունները, դրանք կան, եղել են, հնարավոր էլի լինեն։ Մենք մեր նպատակից պետք է չշեղվենք։ Մեր նպատակն է առաջ տանել Հայաստանի պետական շահերը եւ մաքսիմալ կենտրոնացած լինել այդ խնդրի վրա։ Ամենատարբեր տեղերից հայտարարություններ են հնչում, որոնք երբ վերլուծում ենք դրանց նպատակը կարող է լինել սադրանքը, Հայաստանին ներքաշել խոսակցությունների մեջ, որոնք իրենց բնույթով հեռանկար չունեն, այդ խոսակցությունները վերածվելու էն լեզվակռվի, լեզվակռիվն էլ վերածվելու է ավելի լուրջ բանի, ավելի լուրջ բան էլ ՝ էսկալացիայի եւ այդպես շարունակ։ Մենք հստակ ձեւակերպել ենք, որ մենք գնում ենք խաղաղության օրակարգի հետեւից եւ այդ ճանապարհից չպետք է շեղվենք»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մենք հարյուր տոկոսով վստահ չենք, որ մեր միջավայրը նույնպես ուզում է խաղաղություն, եւ նաեւ ինչ որ առումով, ինչ որ տեղերում մենք գուցե սպասվածից էլ մի քիչ ավելի շատ զսպվածություն պետք է ցուցաբերենք՝ սադրանքի չտրվելու համար․« Իսկ սադրանքը դիմացինին կանխատեսելի արձագանքի մղելն է»։

Փաշինյանն ասաց, որ մենք շատ լավ գիտենք մեր պատմությունը, բայց պատմությունը ամենալավ խորհրդատուն չէ ապագա կառուցելու համար ․«Սա իմ հետեւությունն է։ Որոշակի հանգամանքներ, իրադարձություններ բերում են այդ հետեւության, իսկապես, ապագա կառուցելու համար պատմությունը ամենալավ խորհրդատուն չէ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930