«Ես համաձայն եմ, որ մարդկային ոգին ամենաուժեղ ու ազդեցիկ գործոնն է, բայց բանակի տրամաբանության մեջ․․․ մարդկային ոգին ստատիկ երեւույթ չէ, որ իրեն ինչ-որ ձեւով բարձրացնես ու ֆիքսես»,-այս մասին այսօր ուղիղ եթերում պատասխանելով Բրազիլիայից Պեդրո Քալաջյանի հարցին՝ թե ինչ կարծիք ունի Նժդեհի հետեւյալ խոսքերի մասին «թեեւ արդիական զենքերը մաթեմատիկական զենքեր են, բայց բանակների ճակատագիրը որոշողը այսօր, վաղը եւ հավիտենապես կմնա մարդկային ոգին», ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ մարդկային ոգին ու տրամադրությունը փոփոխական է, բարձրանում է, իջնում է․«Համեմատենք երկու զինվորի ինքնազգացողությունն եւ ոգին․ ընդ որում իրենք իրենց զորամասում, տանը, միջավայրում բարձր ոգի ունեն, բայց երբ այդ զինվորը մարտի դաշտում ունի պատշաճ զենք , զինամթերք, պաշտպանության միջոցներ գիտելիք, այդ ամենն է, որ օգնում է նրան նույնիսկ ամենադժվար պահին պահպանել ոգին, երբ զգում է, որ ամուր թիկունք ունի։ Ժամանակակից սպառազինությունը․․ ։ Այլ բան է, որ զինվորը մարտի դաշտում է հայտնվում 80-ականների զենքերով, մեկ այլ բան է երբ մարտի դաշտում է 21-րդ դարի զենքերով։ Համաձայն լինելով, որ մարդկային ոգին ամենակարեւորն է, դրանից ավելի ուժեղ եւ վճռական գործոն չկա, բայց կոնկրետ բանակի պարագայում, երբ մարտական գործողություն է, ամեն վայրկյան մարդու կյանքը վտանգի տակ է, այդ ոգին կարող է նվաղել։ Շատ կարեւոր է գաղափարական պատրաստությունը, պետության զգացողությունը, պետության նկատմամբ պարտքի գիտակցությունը, բայց նաեւ կարեւոր է ըմբռնումը, որ պետությունը նույնքան պատասխանատվություն ունի սեփական զինվորի առաջ»։
Նույն քաղաքացին աշխարհազորի մասին էլ էր հարց տվել, որին ի պատասխան Փաշինյանն ասաց՝ որ աշխարհազորի մասին օրենքը ընդունվել է 2020 թվականին, պատերազմից առաջ․«Այս ընթացքում աշխատել է, որոշ տեղերում հաջող օրինակներ ունենք, որոշ տեղերում՝ ոչ այնքան։ Բայց հիմա մենք նաեւ քննարկել ենք, որոշել ենք, որ որոշակի բարեփոխումների պետք է ենթարկենք այդ համակարգը եր տարածքային պաշտպանության տրամաբանությունը պիտի ներդնենք»։
Նա ասաց, որ 24-օրյա վարժական հավաքները նաեւ մոբիլիզացիոն ռեսուրսները միշտ պատշաճ պահելու համար է ստեղծվել, կան թերություններ, եւ աշխատում են դրանք շտկել։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ