Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա չէ այն, ինչ էրեխեքը պետք է տեսնեն, սովորեն»․ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանը՝ դատական նիստին դպրոցականների մասնակցության մասին

Նոյեմբեր 24,2023 20:22

«Նիստերի դահլիճում տեսնում եմ ունկնդիրների, սակայն տարիքի հետ կապված որոշակիության խնդիր կա»,- Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Դատարանի դահլիճում նստած էին դպրոցականներ։ Էրիկ Ալեքսանյանը, դիմելով դատարանին, ասաց․ «Ես կխնդրեմ, որ դատարանը հայտնի՝ դատական նիստերի դահլիճում գտնվող երեխաները 16 տարին լրացա՞ծ են, թե՝ ոչ։ Եթե ոչ, ի՞նչ գործոնների առկայության պայմաններում են այստեղ և նախնական թույլտվության շրջանակներում փորձում են մասնակցել դռնբաց դատական նիստին։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իրականացվում է մի դատաքննություն, որով անցնում են բարձրաստիճան սպայի կոչումներ ունեցող անձինք՝ գեներալ գնդապետ, գեներալ լեյտենանտ կոչումով։ Հասկանում եմ, որ բոլորը օրենքի առաջ հավասար են, և անմեղության կանխավարկածն այս դատարանի դահլիճում երբեք չի խախտվել, բայց կարծում եմ՝ նման իրավիճակում 16 տարին չլրացած կամ միգուցե լրացած՝ դատական նիստին ներկա գտնվող անձինք այն, ինչ տեսնում են այս դատական նիստերի դահլիճում, մասնավորապես, որ ՀՀ բարձրաստիճան սպայի կոչմամբ անձինք փորձում են պաշտպանվեն նրանից, ինչը երբևէ չի եղել, դա չէ, որ պետք է տեսնեն։ Զուտ գաղափարական առումով ՀՀ-ն չի երազել ու երբեք չի երազի, որ նման իրավիճակում հայտնվեն ՀՀ քաղաքացիները, որոնք նոր են մտել կյանք, տեսնեն ամբաստանյալի աթոռին նստած բարձրաստիճան սպայի կոչում ունեցող անձանց, թե ինչպես է ՀՀ-ն որոշում նրանց ճակատագիրը։ Զուտ գաղափարական իմաստով մենք նման հայրենիքի մասին չենք երազել և չենք երազում և կարծում եմ՝ սա չէ այն, ինչ էրեխեքը պետք է տեսնեն, սովորեն»։

Էրիկ Ալեքսանյանը դատարանին թույլ չտալ, որ երեխաները ունկնդրեն նիստը։

Սակայն դատարանը, այնուամենայնիվ, թույլատրեց։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930