Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի 4 բռնցքամարտիկներ 12 անգամ նոկդաունի ենթարկեցին մրցակիցներին աշխարհի առաջնության մեկնարկում

Նոյեմբեր 24,2023 19:15

«Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկած ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը գերազանց մեկնարկ վերցրեց։

Մրցումային առաջին օրը մեր երկրից ռինգ մտած չորս բռնցքամարտիկները, ասես, խոսքները մեկ արած, յուրաքանչյուրը երեք անգամ նոկդաունի ենթարկեց իր մրցակցին ու բացահայտ առավելությամբ հաղթանակ տարավ, ընդ որում, երկուսը՝ ժամանակից շուտ։

Ամեն ինչ սկսեց 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, որը կորեացի Սեունգուն Լիին երրորդ ռաունդում երեք անգամ նոկաուտի ենթարկեց։ Ռեֆերիին այլ բան չէր մնում, քան մենամարտը ժամանակից շուտ դադարեցնելը։

Իրենց թիմակցից հետ չմնացին 52 կգ քաշային Արեն Խառատյանը եւ 57 կգ՝ Տիգրան Մակիչյանը, որոնք նույնպես մրցավարներին ստիպեցին երեքական անգամ ձեռքի մատները պարզել, համապատասխանաբար, Մոնղոլիայի եւ Կատարի ներկայացուցիչների գլխավերեւում ու բացահայտ առավելությամբ հաղթանակ գրանցել։

Իսկ այն, ինչ արեց 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը, պետք էր տեսնել։

Մենամարտը դեռ նոր էր սկսվել, բայց Գերմանիան ներկայացնող մեր հայրենակից Սամվել Աբրեյանը արդեն ի վիճակի չէր այն շարունակել եւ հայաստանցու հարվածներից ամեն անգամ ցավից ծնկի էր իջնում։ Արդյունքը եղավ այն, որ ռինգի մրցավարը երրորդ անգամ տեսարանը կրկնվելուց հետո արդեն պարտավոր էր հայտարարել մարտի ավարտը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930