«Ազատություն». Ձախողված, կախյալ, իր տերերին ծառայող, խոշոր պետությունների միջև առճակատման հարթակի վերածված և միանգամից երկու աթոռի վրա նստող. Իլհամ Ալիևի գնահատականներն են Հայաստանին, որոնք նա հնչեցրել է իր տնտեսական դաշնակիցների հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը:
«Աշխարհում բազմաթիվ անհաջողակ, կախյալ երկրներ կան, որոնք ցանկանում են միաժամանակ երկու կամ ավելի աթոռների վրա նստել, ծառայել մի քանի տիրոջ և վերածվել ավելի մեծ պետությունների առճակատման հարթակի։ Դրանցից մեկը Ադրբեջանի հարևան Հայաստանն է», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
«Այդպիսի երկրները չեն կարող համարվել անկախ բառի իսկական իմաստով։ Նման երկրների քաղաքականության հիմքում իրենց ժողովուրդների կամքը չէ, նրանց ճակատագիրը գտնվում է իրենց օտարերկրյա հովանավորների ձեռքերում», – ասել է Ալիևը:
Որ երկրները նկատի ունի՝ նա չի մանրամասնել։ Վերջին շրջանում Բաքուն դժգոհ է Վաշինգտոնից և Փարիզից, որոնց մեղադրում է հայամետ քաղաքականություն վարելու համար:
Կարդացեք նաև
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: