Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր հրապարակվելու էր ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Հայաստանի Նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի գործով վճիռը: Սակայն նախագահող դատավորն այսօր նիստի ժամանակ հայտարարեց, որ գործի մեծ ծավալով պայմանավորված՝ վճիռը կհրապարակի նոյեմբերի 27-ին:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը պահանջում է մեղավոր ճանաչել Նազիկ Ամիրյանին ու դատապարտել 7 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք նաեւ, որ Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինաբար զենք-զինամթերք ձեռքբերելու, փոխադրելու ու իրենց պատկանող տներում պահելու համար:
Մեղադրող դատախազը պահանջում է նաեւ հետմահու մեղավոր ճանաչել Մանվել Գրիգորյանին: