Նախարարի տեղակալն այցի շրջանակում հանդիպել է նշյալ համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել նշյալ համայնքներում երիտասարդների ակտիվության, մշակութային ներուժի և դրա վերաիմաստավորման, նոր մոտեցումներով մշակույթ-երիտասարդություն կապի զարգացման վերաբերյալ քննարկումներ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հետաքրքրվել է համայնքներում գործող մշակութային հաստատությունների, երիտասարդական կառույցների, համայնքում մշակույթի դերի և ակտիվության մասին։ Մատնանշվել են ԿԳՄՍՆ-համայնք համագործակցության հեռանկարները՝ մշակույթի և երիտասարդության ոլորտներում։
Անդրադառնալով մարզերում և համայնքներում մշակութային կյանքի զարգացմանը և երիտասարդներին դիտարկելով որպես դրան խթանող առաջնային օղակ՝ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը նշել է․ «Մեր նպատակն է մարզերում ստեղծել ժամանակակից մշակութային և երիտասարդական միջավայր, որում կներառվեն նաև գրադարանային արդիականացված ռեսուրսներ՝ ապահովելու համայնքի՝ մշակութային և երիտասարդական կյանքին լիարժեք մասնակցությունը»։
Մշակութային նոր միջավայրերի ստեղծման համար նախանշվել է քաղաքների ենթակառուցվածքային, աշխարհագրական, տեղական առանձնահատկությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Համայնքներում ԿԳՄՍ նախարարի տեղակալին ներկայացվել են մշակութային հաստատությունների գործունեությունը և դրանցում երիտասարդների մասնակցությունը:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ