«Ազատություն». Մինչ իշխանությունները հայտարարում են, թե բարձրացել է Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունը, դրանց ծավալներն էլ ավելացել են, պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ տնտեսության կառուցվածքում ներդրումների մասնաբաժինը շարունակում է կառավարության սահմանած թիրախից էլ ցածր մնալ:
«Մենք կառավարության ծրագրով հաստատված թիրախ ունենք, համաձայն որի ներդրումների ընդհանուր համախառն կուտակման հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքին պետք է լինի ոչ պակաս, քան 25 տոկոս», – ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Ներդրումների ծավալի հիմնական ցուցիչը համախառն կուտակման տվյալն է. այն ցույց է տալիս, թե տնտեսության ընդհանուր արդյունքի ո՞ր մասն է, ի վերջո, ներդրումների վերածվում։ Այսինքն, պարզ ասած՝ զուտ սպառողական ծախսերը հոգալուց զատ որքան գումար է ուղղվում ավելի երկարաժամկետ հեռանկարներին, օրինակ, որևէ արտադրության հիմնմանը, մեքենաների ձեռքբերմանը, շինությունների, բնակարանների կառուցմանը և այլն։
Պաշտոնական թվերը հրապարակող կոմիտեն այժմ էլ այս տարվա առաջին 9 ամիսների նախնական ցուցանիշներն է հրապարակել. երեք եռամսյակներում 16 միլիարդ դոլարի հասնող ՀՆԱ-ից կուտակումը շուրջ 3.2 միլիարդ է կազմել՝ շուրջ 20 տոկոսը։ Եվ չնայած այս հարաբերակցությունը էապես չի փոխվում ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լավատես է ՝ իրենց նպատակին հասնելու են. նախարարն ասում է՝ վերջնական, ամփոփ թվերն ավելի մեծ են լինում:
Կարդացեք նաև
Ռոբերտ ԶԱՐԳԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: