Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկլավների հարց, այո, կա, երբ ասում ենք՝ Հայաստանի 29.800 քկմ տարածք, ուրեմն դրա մեջ չեն մտնում այն էքսկլավ/անկլավները». Փաշինյան

Նոյեմբեր 24,2023 17:05

Այսօր Տավուշի մարզի բնակիչներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց անկլավների մասին՝ կա՞ նման հարց, թե՞ չկա, կարո՞ղ է բաց խոսել այդ մասին: Փաշինյանը պատասխանեց. «Նման հարց, այո, կա: Երբ ասում ենք՝ Հայաստանի 29.800 քկմ տարածք, ուրեմն դրա մեջ չեն մտնում այն էքսկլավ/անկլավները, որոնք Խորհրդային միության ժամանակ պատկանել են Ադրբեջանին: ՀՀ-ի 29.800 քկմ-ի մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է՝ շրջափակված Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Եթե ես ուզենամ էլ, դե յուրե ես չեմ կարող ասել նման հարց չկա, որովհետեւ Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, ես չեմ կարող ասել՝ ՀՀ ինքնիշխան տարածքի այս կտորի հետ մենք գործ չունենք: Ադրբեջանն էլ բարձրացնում է այն անկլավների հարցը, որը իր բնութագրմամբ եւ Խորհրդային միության քարտեզներով հիմնավորված դե յուրե գոյություն են ունեցել: Եթե մենք ասենք անկլավների հարց չկա, ուրեմն էքսկլավի հարց էլ չկա, բայց երկուսն էլ կան: Մենք վերահաստատում ենք մեր ինքնիշխանությունը Արծվաշենի նկատմամբ, Ադրբեջանը՝ դե յուրե գոյություն ունեցած իր անկլավների նկատմամբ»:

Այն, որ անմիջական սահման Արծվաշենի հետ չունենք, ոնց ենք Արծվաշեն հասնելու, Փաշինյանի խոսքով՝ այստեղ բազմաթիվ խնդիրներ են առաջանում, որոնք կարող են ուրիշ լուծում գտնել. «Այն էքսկլավ-անկլավները, որ գտնվում են ՀՀ տարածքում, սկսում են համարվել ՀՀ տարածք, այն էքսկլավները, որ Ադրբեջանի տարածքում են, սկսում են համարվել Ադրբեջանի տարածք: Այս թեմայով, այո, քննարկում եղել է: Ես մի անգամ Տավուշի Ոսկեպար գյուղում 2021-ի նախընտրական արշավի ժամանակ ասել եմ, որ եթե կոնկրետ առարկայական բան լինի, կգա ու կքննարկի նրանց հետ: Չնախատեսված ձեւով ես մտա Ոսկեպար, գյուղամեջում կանգնեցի ու ասեցի, որ այդ թեման չեմ մոռացել, ինչպես խոստացել եմ, կկատարեմ: Բայց այս պահին առարկայական պայմանավորվածություն, փոխադարձ համաձայնություն այս թեմայով չկա: Երբ որ գործողություն անելու լինենք, կքննարկենք, կիմանաք դրա մասին:

Անկլավ/էքսկլավի հարց, այո կա, իսկ թե որ տարբերակի շուրջ մենք կգանք համաձայնության, այս պահին այդպիսի համաձայնություն, որն այնքան հասունացած լինի, որ ձեզ հետ կիսեմ, չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930