ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Փաշինյանի ասուլիսի հիմնական միտքը, ինչպես և կանխատեսելի էր, մեկն էր՝ ինքը թեև Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, վտանգել Հայաստանն Իրանին ու Վրաստանին կապող ուղիները, Ալիևի սրտով է գնացել, բայց ոնց որ Ադրբեջանը մեր պետության տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, առաջարկած «Խաղաղության խաչմերուկն» էլ չի ուզում։
Չզարմացնող պատահականությամբ այսօր Բաքվի բռնապետն էլ է ելույթ ունեցել։
Դե Փաշինյանն ու Ալիևը հաճախ են նույն օրը խոսում։ Սա էլ ասել է, որ Հայաստանը անկախություն չունի, երկիր է, որը մի քանի տերերի է ծառայում ու իր տարածքը դարձնում հակամարտության գոտի։ Դրանով Ալիևն ակնարկում է, որ Հայաստանը անկայուն երկիր է, որից ինքը դեռ ստանալիք ունի։
Կարդացեք նաև
Կարճ ասած՝ Արցախի առևտուրն ավարտել են, հիմա արդեն անցել են Հայաստանի տարածքին։ Այս վտանգավոր զարգացումները կանխել հնարավո՞ր է, այո, եթե մենք միասին նման որոշում կայացնենք՝ փոխելու իշխող ղեկավարին ու ձևավորելու պետականամետ, պրոֆեսիոնալ կառավարություն։