Այսօր քաղաքացիներից մեկը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ ինչպե՞ս եք պատկերացնում արցախահայերի ինտեգրացիան Ստեփանակերտում:
Փաշինյանը պատասխանեց, որ այսօրվա դրությամբ այդ վերադարձը իրատեսական չէ, որովհետեւ սեպտեմբերի 19-ից հետո էթնիկ զտման միջավայրը չի փոխվել. «Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները իրենց հայրենիք, իրենց ծննդավայր վերադառնալու հնարավորություն չունենան, մենք ամեն ինչ անելու ենք, որ նրանք մնան ՀՀ-ում ու չարտագաղթեն: ՀՀ-ից հեռացող ԼՂ քաղաքացիների մեծ հոսք կար, դա մեզ անհանգստացնում էր, բայց երկար ժամանակ մարդիկ ճամփորդելու հնարավորություն չեն ունեցել, գուցե գնում են Եվրոպա իրենց հարազատներին տեսակցելու»:
Պատերազմի ժամանակ Աթենքից Հայաստան եկած ու Խարբերդում բնակվող քաղաքացիներից մեկն էլ ասաց,որ հազարավոր հայեր ուզում են վերադառնալ, հնարավոր չէ՞ բնակավայրեր կառուցել, պայմաններ ստեղծել ու բաժանել մարդկանց. «Ընդհանուր առմամբ շնորհակալ եմ ձեզանից, փառք Աստծո, որ դուք կաք: Ես համոզված եմ, որ ողջ սփյուռքահայությունը, չկա մեկը, որ ես շփվեմ ու բողոքեն, ասեն՝ վարչապետը լավը չի»:
Փաշինյանն էլ, դիմելով իր խոսնակ Նազելի Բաղդասարյանին, ասաց՝ ըհը, այսքան քաղաքականապես ակտիվ մարդն անգամ փաստորեն տեղյակ չի իրենց ծրագրերից, պետք է լավ տեղեկացնել մարդկանց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ