Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի առաջին արձագանքը հետեւյալն է, որ իրենք կարծես այլեւս հետաքրքրված չեն «Խաղաղության խաչմերուկ» նախագծով». Փաշինյան

Նոյեմբեր 24,2023 16:17

«ՀՀ-ի կողմից հրապարակվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը. ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ նախագիծը կյանքի կոչելու դեպքում սահմանային եւ մաքսային վերահսկողությունը հենց ՀՀ սահմանապահների ու մաքսայինների կողմից է իրականացվելու: Մինչեւ օրս «Զվարթնոցում» ռուս սահմանապահն է, երաշխիք կա՞, որ Ադրբեջանը կընդունի ՀՀ-ի առաջ քաշած սկզբունքները»,- այսօր քաղաքացիների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղեց Վայոց ձորից Լաուրա Սիմոնյանը:

Վարչապետը պատասխանեց, որ «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքներից մեկն այն է, որ յուրաքանչյուր երկիր իր պետական ինստիտուտների միջոցով իր տարածքում իրականացնում է սահմանային հսկողություն եւ իրականացնում է անվտանգությունը. «Ադրբեջանի առաջին արձագանքը հետեւյալն է, որ իրենք կարծես այլեւս հետաքրքրված չեն այդ նախագծով, որովհետեւ այդ նախագիծը կոմունիկացիաների այլեւս իրականացնում են Իրանի հետ: Մենք բացարձակապես դեմ չենք, բայց մեր առաջարկը դա է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930