ԵՄ-ի շնորհիվ Լոռու մարզի Կողես գյուղում տնկվել է ավելի քան 2000 սոճի, որը տարիներ անց կվերածվի նոր համայնքային անտառի։
Ծառատունկն եւ աղբահավաքը կազմակերպվել էին ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. կանաչ համայնք-դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցել են տեղի մի քանի տասնյակ բնակիչներ, հիմնականում՝ դպրոցականներ։
«ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. կանաչ համայնք-դիմակայուն ապագա» ծրագիրն իրականացնում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը՝ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի եւ Էներգետիկայի հայկական գործակալության հետ համատեղ։
EU NEIGHBOURS east