Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնական Ասիայի տնտեսության հատուկ ծրագրի՝ SPECA-ի շրջանակներում Բաքու ժամանած Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Հունգարիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ համագործակցությունը և ոչ միայն էներգետիկ ոլորտում:
«Հունգարիայի մեծ թվով ընկերություններ ներդրումներ են կատարում Ադրբեջանում: Մենք եղբայրական հարաբերություններ ենք կառուցում Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ»,- ասել է նա:
Օրբանի խոսքով՝ Եվրոպան ներկայում բախվում է մի շարք մարտահրավերների, ինչպիսիք են միգրացիոն ճգնաժամը, համաճարակի հետևանքները, էներգետիկ ճգնաժամը և լարվածությունը Մերձավոր Արևելքում։
Այս առումով Հունգարիայի վարչապետն ընդգծել է տարբեր հարթակներում երկրների միջև համագործակցության կարևորությունը։