Այսօր Ջաբրայիլի շրջանի Սոլթանլի գյուղի հիմնարկեքի արարողության ժամանակ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ ներկայում եվրոպական երկրների ղեկավարները հերթ են կանգնում լուսանկարվելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որպեսզի ապահովեն ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա։
Սիյարտոն հիշեցրել է, որ 13 տարի առաջ եվրոպական երկրները կոշտ քննադատության են ենթարկել Հունգարիայի վարչապետին Ադրբեջան կատարած այցի համար։
«Այսօր նրանք հերթ են կանգնել, որպեսզի լուսանկարվեն Ադրբեջանի նախագահի հետ՝ դրանով իսկ ապահովելով բնական գազի մատակարարումը Եվրոպա, սակայն Հունգարիայի բարեկամությունն Ադրբեջանի հետ հիմնված չի եղել գազի մատակարարման վրա»,- ասել է նա։