Լրահոս
Օրվա լրահոսը

Փողը վերցնելու եւ զենք չտալու համար Փաշինյանին առաջարկում են «գույք պարտքի դիմաց» գործարքը կրկնել ՌԴ-ի դեմ, փակել ռուսական ալիքները

Նոյեմբեր 24,2023 15:06

Այսօր քաղաքացիների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Արատտա-Վան» ՀԿ հիմնադիր նախագահ ներկայացած քաղաքացիներից մեկը՝ Արսեն Սարգսյանը հարցրեց՝ ե՞րբ եք կառավարության որոշմամբ արգելելու ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը. «Հիշեցնեմ որքան կեղտ ու լուտանք է թափվել ձեր եւ Հայաստանի վրա վերջին 2 ամսում: Սկզբի համար գոնե արգելեք տեղեկատվական վերլուծական, այսինքն՝ քարոզչական բովանդակությունը»:

Նա նաեւ հարցրեց՝ եթե ՀՀ-ի կողմից նախապես տրամադրված գումարի դիմաց Ռուսաստանը զենք-զինամթերք չի տրամադրում, ոչ էլ գումարն է վերադարձնում, ինչո՞ւ չեք իրականացնում 2002-ին ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքված «գույք պարտքի դիմաց» համաձայնագրի ձեւաչափը այս անգամ հակառակ ուղղությամբ եւ սեփականաշնորհման գործընթաց սկսում՝ ՀՀ-ին փոխանցելու, մնացած գումարի համար դիմեք միջազգային տնտեսական դատարան:

Փաշինյանը պատասխանեց, որ զանգվածային հեռահաղորդակցման մասին համաձայնություն ունեն ՌԴ-ի հետ եւ այդ պայմանագրով կարգավորվում են ՀՀ-ում ռուսական եւ ՌԴ-ում հայկական հեռուստաալիքների վերահեռարձակման հարաբերություները: Այնտեղ կան կարգավորումներ երկրի ներքին գործերին չմիջամտելու, ներքաղաքական ապակայունացմանը չմասնակցելու. «Վերջին ամիսներին հեռարձակման հանձնաժողովը եւ ԲՏԱ նախարարությունը արձանագրել են որոշակի խնդիրներ, որոնք մեր կարծիքով խախտում են նշված պայմանները: ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները հաշվի առնելով՝ ԲՏԱ նախարարությունը պաշտոնական նամակով ռուսական կողմին հրավիրել է կոնսուլտացիաների, որ միասին քննարկենք, հասկանանք ինչպիսին պետք է լինեն հետեւությունները»:

Ինչ վերաբերում է վճարումների դիմաց սպառազինություն չմատակարարելուն՝ Փաշինյանն ասաց, որ տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ մեխանիզմներով կարող են այդ հարցը լուծել. «Օրինակ, տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարների չափով ՌԴ-ին ՀՀ-ի ունեցած պարտքից նվազեցումը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930