Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությանը նվիրված գիտաժողով «Մեծամոր» արգելոց-թանգարանում

Նոյեմբեր 24,2023 15:10

«Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի  հարկի տակ էր միավորել պատմամշակութային ոլորտի ներկայացուցիչներին։

Նախաձեռնությունը ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին էր՝ նվիրված  ծառայության գործունեության 35 ամյակին։ Կարևորելով միջազգային գիտաժողովի  անցկացման դերը՝ բացման խոսքով հանդես  է եկել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը։

Արմեն Հովհաննիսյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿի տնօրեն. Այս գիտաժողովի անցկացումը հատկապես կարևոր է հիմա, երբ մեր տարածաշրջանն ու աշխարհը 21-րդ դարի «փոթորիկների» մեջ են։ Այսօր ուղղակի հրամայական է ոչ միայն պատմամշակութային ժառանգությունը պահպանելը, այլև մեր ունեցածը  համայն աշխարհին գրագետ ներկայացնելը։

Գիտաժողովը հագեցած էր, ներկայացված թեմաները՝ բազմազան հայկական լեռնաշխարհի հնագիտությունից, վաղ միջնադարյան պատմություն, ազգագրությունից մինչև հայկական  ճարտարապետություն, բանահյուսություն, վիմագրություն ու թանգարանագիտություն։

Միջազգային գիտաժողովն անցկացվում էր  առանձնացված սրահներում՝ առաջին սրահում հնագիտություն, երկրորդ սրահում՝ հուշարձանապահպանություն, ազգագրություն, թանգարանագիտություն։

Գիտաժողովին մասնակցել են

  • Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանը
  • Երևանի պետական համալսարանը
  • Էջմիածնի պատմաազգագրական թանգարանը
  • Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտը
  •  Հայաստանի Հանրապետության Երկրաբանական գիտությունների ինստիտուտը
  •  Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը
  •  Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը
  •  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի պատմության թանգարանը
  •  Խաչատուր Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարանը
  •  «Մատենադարան», Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը
  • Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը
  • Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը
  • Վարշավայի համալսարանի հնագիտության ֆակուլտետը։

«Մեծամոր» հնավայրի տարածքում իրականացված պեղումների արդյունքները ներկայացրել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։ Հնագիտական աշխատանքներն իրականացվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի միջազգային արշավախումբը՝  (համաղեկավարներ՝ պ.գ.դ, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյան, պրոֆեսոր-դոկտոր Ք. Յակուբիակ)։

«Արցախի մշակութային ժառանգությանն ուղղված  քաղաքականության առաջնահերթ խնդիրներն արդի փուլում» զեկույցով հանդես է եկել պատմաբան, հնագետ Համլետ Պետրոսյանը։

Զեկույցում ներկայացվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ամբողջ երկայնքով ռազմական գործողությունների արդյունքում Արցախի ամբողջական բռնազավթումից հետո մշակութային ժառանգության պահպանության  հնարավոր  մեխանիզմներն ու հանրայնացման ուղիները։

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930