Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ 3 սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել». Փաշինյան

Նոյեմբեր 24,2023 14:21

Այսօր քաղաքացիներից մեկը տեսագրությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երկու հարց ուղղեց՝ Ադրբեջանն ինչո՞ւ է հրաժարվում նախօրոք համաձայնեցված 3 սկզբունքների հիման վրա բանակցել Հայաստանի հետ, կարո՞ղ ենք ենթադրել, որ Արցախին տիրանալուց, արցախահայությանը տեղահանելուց հետո նոր պահանջներ է առաջ քաշում:

Նա նաեւ խնդրեց անդրադառնալ վերջին շրջանում Երեւանում տեղի ունեցող շինարարական աշխատանքներին, մասնավորապես՝ անփույթ եւ անպատասխանատու ճանապարհաշինությանը:

Փաշինյանը պատասխանեց. «3 սկզբունքները համաձայնեցված են բանակցությունների ընթացքում եւ այդ համաձայնությունն արտահայտվել է մայիսի 14-ին եռակողմ հանդիպումների արդյունքներով: Սկզբունքներից առաջինը հետեւյալն է՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը 29,800 քկմ է, Ադրբեջանինը՝ 86.600 քկմ: Երկրորդ սկզբունքն այն է, որ դելիմիտացիայի գործընթացի քաղաքական հենքը Ալմա Աթայի հռչակագիրն է: Երրորդ սկզբունքն այն է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների իրավազորության եւ սուվերենության հարգմամբ: Հիմա հստակ չէ, չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել, բայց չենք կարող վստահաբար ասել, որ վերահաստատում է իր հավատարմությունը այդ 3 սկզբունքներին»:

Փաշինյանն ասաց, որ նոյեմբերի 30-ին սահմանագծման հանձնաժողովի ձեւաչափով կքննարկվեն սահմանների հարցը:

Ինչ վերաբերում է ճանապարհաշինությանը, Փաշինյանն ասաց, որ քաղաքապետարանի գործընկերները պարզաբանել են այսպես՝ խնդիրներ կարող են լինել այն պարագայում, եթե դրանք իրականացվել են հրատապ ինչ-որ գործընթացում. «Շատ դեպքերում, օրինակ, ջրագծերը, էլեկտրագծերը, կոյուղագծերը փոխարինելու համար քանդվում է ասֆալտը, որն իրականացնում են տարբեր ընկերություններ, ոչ թե քաղաքապետարանը: Երեւանի քաղաքապետարանի գործընկերների դիտարկմամբ՝ որակի հետ կապված հիմնական խնդիրները այս հատվածում են տեղի ունենում: Եթե նույնիսկ քաղաքապետարանի կամ կառավարության կողմից իրականացված ծրագրերում է անորակ աշխատանք լինում, պիտի երաշխիքներ լինեն, որ մենք դրա համար չենք վճարում, որակյալ աշխատանքի համար են միայն վճարում: Բազմիցս լուսաբանվել է, որ լաբորատորիաներ են տանում ասֆալտներից, կտրում են ասֆալտը, տանում լաբորատորիա: Միանշանակ կիսում եմ ձեր մտահոգությունը: Ես խնդիր եմ առաջադրել Երեւանի քաղաքապետին, որ պետք է շատ սկզբունքային լինել այդ հարցում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930