Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ»-ում Արցախ չկա՝ ի տարբերություն նրա, որ ասվում էր՝ ապաշրջափակումը չի վնասելու Արցախի կենսական շահերին»․ Մենուա Սողոմոնյան

Նոյեմբեր 24,2023 14:09

«Կառավարության ծրագրում առաջիկա տարիների գլխավոր խնդիր է հռչակված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումը եւ խնդրի խաղաղ ու համապարփակ կարգավորումը՝ կարգավիճակի վերջնական հստակեցմամբ, հայտնի տարրերի ու սկզբունքների, այդ թվում՝ ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ դրանով ոտնատակ տալով կառավարության ծրագրի այս դրույթը»,- այսօր «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Մենուա Սողոմոնյան

Նրա խոսքով՝ կառավարության ծրագրով կառավարությունը նաեւ իրեն հայտարարում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր։ «Սեպտեմբերի 19-ին եւ 20-ին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի պայմաններում երաշխավոր լինելու հանգամանքը ոչ մի տեղ չերեւաց։ Կառավարության ծրագրում նշված է նաեւ ապաշրջափակման մասին, բայց այնպիսի ապաշրջափակման, որի պայմաններում Արցախի եւ Հայաստանի կենսական անվտանգային շահերը չեն վնասվի։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին Թիֆլիսում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» համաժողովում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացվեց Փաշինյանի կողմից, որը հենց ապաշրջափակման մասին է։ Բայց այստեղ Արցախ չկա՝ ի տարբերություն նրա, որ ասվում էր՝ ապաշրջափակումը չի վնասելու Արցախի կենսական շահերը։ Այս իրավիճակի համար, ժողովրդին խաբելու համար ումի՞ց պատասխան պահանջեն քաղաքացիները։ Ումի՞ց պատասխան պահանջեն նրա համար, որ իրենք գնացել են ընտրության, որովհետեւ իրենց խոստացել են Արցախի կարգավիճակի հստակեցում, անվտանգության երաշխավորում»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։

Նա հիշեցրեց ՔՊ պատգամավորներին․ «Դուք վստահության քվե չեք ստացել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու համար, դուք վստահության քվե չեք ստացել Ալիեւից խաղաղություն խնդրելու համար, որովհետեւ այդ քաղաքացիները չէին պատկերացնի, որ Արցախը հանձնելուց հետո էլ պետք է գնալ ու խաղաղության համար աղաչել Ալիեւից։ Դուք վստահության քվե չեք ստացել նրա համար, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող արցախցիներին զրկեք քաղաքացիությունից, հետո փախստականի անվան տակ ուղղորդեք, որպեսզի երկրից դուրս գնան»։ Նա պահանջեց ՔՊ-ից կողմ քվեարկել «Հայաքվեի» նախագծին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930