Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող եք գնել ոչ թե ՀԷՑ-ից ուղիղ, այլ ցանկացած արտադրողից․ Փաշինյանն ընդդեմ Սամվել Կարապետյանի՞

Նոյեմբեր 24,2023 14:01

Ինչպես հայտնի է, երեկ կառավարության նիստում, երբ հոսանքը կարճաժամկետ անջատվեց նիստի ժամանակ, Փաշինյանը բարկացավ ու խոսեց ՀԷՑ-ի աշխատանքի մասին. «Մենք շարունակաբար Հայաստանում էլեկտրական էներգիայի որակի հարցը բարձրացնում ենք, ու տենց էլ հետեւողական չենք լինում։ Ասենք ինչքա՞ն պետք է ես հանձնարարական տամ, հո չի կարելի 10 տարի անընդհատ նույն բանի մասին հանձնարարական տալ։ Անորակ է մեր երկրում էլեկտրական հոսանքը, այս շենքում էլ»:

Այս միջադեպից հետո կարծիքներ են հնչում, որ Փաշինյանը դուրս է եկել ՀԷՑ-ի դեմ: Հիշեցնենք, որ 2015-ից ՀԷՑ-ը պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին:

Այսօր քաղաքացիների հարցերին պատասխանելիս Արմավիրի բնակիչ Տիգրան Գալստյանը հարցրեց էլեկտրաէներգիայի սակագնից՝ ասելով, թե եթե դա պետության բյուջե մտներ, դեմ չէր լինի վճարել, բայց «անհատ մարդկանց ջեբերն ա գնում»:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ եթե բիզնես ունեն, երկու լուծում կա. «Մենք ազատականացրինք էլեկտրաէներգիայի շուկան, ես ուզում եմ մեր քաղաքացիները տեղյակ լինեն: Հիմա, քանի որ տարբեր արտադրողներ կան, տարբեր սակագներ ունեն: Դուք եւ ցանկացած էլեկտրաէներգիայի սպառող, կարող են գնել ոչ թե ՀԷՑ-ից ուղիղ, այլ ցանկացած արտադրողից: Դուք կարող եք բանակցել որեւէ արեւային կայանի, հիդրոկայանի հետ եւ նրանցից ուղիղ ձեռք բերեք, կամ շուկայի էլեկտրաէներգիա վաճառողներից ձեռք բերեք էլեկտրաէներգիա՝ ձեր պայմանավորված սակագնով: Այսօր շուկայի 19%-ը հենց այս մեխանիզմով է բաշխվում, ես ձեզ խորհուրդ կտայի այս մեխանիզմից օգտվելու փորձ անել: Նախկինում միայն ՀԷՑ-ն էր, դուք չէիք կարող ուրիշ որեւէ մեկից գնել էլեկտրաէներգիա: Հիմա դուք կարող եք Արմավիրի մարզից էլեկտրաէներգիա գնել Սյունիքի, Շիրակի մարզի որեւէ էլեկտրաէներգիա վաճառողից եւ այս պարագայում ՀԷՑ-ը պարտավոր է դա ձեզ հասցնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930