Հունգարական ընկերությունները կներգրավվեն Ջաբրայիլի շրջանի Սոլթանլի գյուղի շինարարական աշխատանքներում:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Ընդգծվել է, որ մեծ նշանակություն ունի Հունգարիայի հետ «օկուպացիայից ազատագրված» Ջաբրայիլի շրջանի Սոլթանլի գյուղի հիմնարկեքի արարողության համատեղ իրականացումը։
Նախագիծը կիրականացվի հունգարական ընկերությունների մասնակցությամբ։