Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի Անկախության հռչակագրի հետ խնդիր ունեն երեք անձ՝ Նիկոլ Փաշինյանը, Ալիեւն ու Էրդողանը»․ Արամ Պետրոսյան

Նոյեմբեր 24,2023 13:47

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ «Հայաքվե»–ի նախաձեռնող խմբի լիազոր անձ, իրավաբան Արամ Պետրոսյանն ասաց․ «Ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացնում Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։ Նշված արարքները սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություններ են։ «Հայաքվե» նախաձեռնության նպատակն այդ հանցագործությունները որոշակիորեն նկարագրելն է՝ դրանք կանխելու կամ կատարողներին պատժելու համար»։

Արամ Պետրոսյանի խոսքով՝ ՀՀ Սահմանադրության նախաբանը վկայակոչում է Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթը՝ Անկախության հռչակագիրը, որը ՀՀ-ին պարտավորեցնում է նպաստել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը։ Անկախության հռչակագրի նախաբանն իր հերթին հղում է անում Խորհրդային Հայաստանի եւ Արցախի վերամիավորման  մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշմանը։ «Այսպիսով, Անկախության հռչակագիրն արձանագրում է Խորհրդային Հայաստանի եւ  Արցախի վերամիավորման փաստը, իսկ ՀՀ Սահմանադրությունը վերահաստատում է այն։ Սահմանադրության նախաբանն ու Անկախության հռչակագիրն ունեն պարտադիր իրավական բնույթ, ինքն արտացոլված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մեջ։ Համաձայն այդ որոշման՝ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների զարգացման մասին արձանագրության դրույթները չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որ հակասեն ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին եւ Անկախության հռչակագրի 11-րդ կետի պահանջներին»,- ասաց նա։

Իրավաբանի խոսքով՝ առաջարկվող նախագծի ընդունումը պայմանավորված է պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Սահմանադրության եւ Անկախության հռչակագրի վկայակոչված դրույթները խախտելու միտումով, որի մասին վկայում են բազմաթիվ հայտարարություններ ու գործողություններ։ Դա այն դեպքում, երբ Արցախի միջազգային ճանաչմանն աջակցելը՝ Հայաստանի հետ վերամիավորվելու հեռանկարով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական պարտականությունն է։ «Այսպիսով՝ առաջարկվող նախաձեռնությունը նպատակ ունի կանխարգելել պաշտոնատար անձանց կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ ցանկացած արարք։ Անկախության հռչակագրի հետ խնդիր ունեն երեք անձ՝ Նիկոլ Փաշինյանը, ով այն համարել է կոնֆրոնտացիոն փաստաթուղթ, Ալիեւն ու Էրդողանը, ովքեր հայտարարել են, թե պետք է խմբագրվի։ Անկախության հռչակագիրը խմբագրման ենթակա չէ, ինչպես եւ ցանկացած պետության հիմնադիր փաստաթուղթ վերանայման ենթակա չէ»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930