Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ հայտնի են «Տարվա թռչուն 2024» քվեարկության արդյունքները:
Ահա վերջնական պատկերը՝
🔹Սպիտակապոչ արծիվ (Haliaeetus albicilla)՝ 33.8%
Ահա թե ում է պատկանում առաջին հորիզոնականը: Ձեր ձայներն այս հոյակապ թռչնատեսակին ճանաչեցին որպես 2024 թվականի խորհրդանիշ թռչուն:
🔹Կանաչ մեղվակեր (Merops persicus)՝ 18.4%
🔹Անտառային աղավնի (Columba palumbus)՝ 18.3%
🔹Հայկական որոր (Larus armenicus)` 16.9%
🔹Բալոբան (Falco cherrug)՝ 12.6%