«Փաստինֆո». Հայաստանը ՄԻԵԴ միջպետական հայց կներկայացնի՝ ընդդեմ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների սեփականության իրավունքը վերականգնելու հարցով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը։ Հայցը կներկայացվի առաջիկայում, սակայն կոնկրետ ժամկետներ առ այժմ հայտնի չէ։