Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննիչ հանձնաժողովը սլաքները հիմնականում ուղղում է բանակի վրա, այնինչ, պետք է գնահատական տա ամբողջ պետությանը»․ Սեյրան Օհանյան

Նոյեմբեր 24,2023 13:08

«Մարտնչում են ոչ թե բանակները, այլ պատերազմի մեջ են ընդգրկվում պետությունները։ Եվ պետության խնդիրն է, որպեսզի ամբողջությամբ ռազմական ռելսերի վրա տեղափոխվի ամբողջ պետությունը, եւ յուրաքանչյուրն իր գործունեությունը ծավալի»,- «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա հիշեցրեց, որ Ազգային ժողովում ստեղծված է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ «Եվ կարծում եմ, որ այդ հանձնաժողովի հիմնական թերություններից մեկն այն է, որ նրանք հիմնականում սլաքներն ուղղում են բանակի վրա, մարտավարական եւ ցածր պաշտոնների վրա։ Այնինչ, այդ քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա ամբողջ պետությանը։ Պետք է գնահատական տա օրենսդիրին, թե ինչպես է օրենսդիրը, Ազգային ժողովն իր գործունեությունը ծավալել պետության համար այդ չափազանց անհրաժեշտ պայմաններում, համախմբել մեր ժողովրդին ու խորհրդարանական վերահսկողություն իրականացրել»,- ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ գնահատականը պետք է տալ գործադիրին, այսինքն՝ ինչպե՞ս է պետությունը տեղափոխվել ռազմական ռելսերի վրա եւ աջակցություն ցուցաբերելով բանակին՝ մոբիլիզացրել ամբողջ պետության ներուժը։ «Ինչո՞ւ ոչ, պետք է գնահատական տալ դատաիրավական համակարգին, որովհետեւ ստեղծված իրավիճակում, երբ խախտումները չափից ավելի շատ են, նրանք պետք է հատուկ ռեժիմով գործունեություն ծավալեն՝ խստացնելով մարտական գործողությունների թատերաբեմում ու պետության ներսում օրենսդրության նկատմամբ պահանջները։ Պետք է մթնոլորտ ձեւավորվի, որ վերականգնվեն հիմնական գործողությունների պայմանները, որ բանակը կարողանա պետության հետ պայքարել»,- ասաց Սեյրան Օհանյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930