Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավորության սահմանում ավելացնել մետրոյի գնացքի վագոնները և առնվազն առավոտյան ժամերին կրճատել գնացքների՝ կայարան մտնելու պարբերականությունը․ «Մայր Հայաստան»

Նոյեմբեր 24,2023 12:34

ՔՊԿ-ի սուտ խոստումներն ու մետրոյի խայտառակ վիճակը

5 անգամ տարբեր ընտրությունների ժամանակ մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման խոստում տված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունն անգամ չի կարողանում գործող կայարաններով քաղաքացիներին մարդկային սպասարկում ապահովել: Ամեն առավոտ քաղաքացիները ստիպված են լինում իրար հրմշտելով խցկվել վագոններ, եթե, իհարկե, հաջողվում է ընդհանրապես ներս մտնել: Մարդկանց մեծ մասը մի քանի գնացք բաց է թողնում: Ու այս իրավիճակում շարժակազմը կայարաններ է մտնում միջինում 6 րոպեն մեկ:

Մետրոյից օգտվող քաղաքացիների զգալի մասն առնվազն կես ժամ ուշացմամբ է հասնում աշխատանքի․ սա նաև հավաստեցին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցչի հետ զրուցող քաղաքացիները:

Խնդիրն իրականում ունի պարզ լուծում` հնարավորության սահմանում ավելացնել գնացքի վագոնները և առնվազն առավոտյան ժամերին կրճատել գնացքների՝ կայարան մտնելու պարբերականությունը՝ այն դարձնելով մեկ կամ երկու րոպե: Սա պետք է կրկնվի նաև երեկոյան աշխատանքային ժամի ավարտից հետո՝ մինչև 20:00-ն: Կեսօրին, երբ քաղաքացիների հոսքը մետրո կտրուկ կրճատվում է, գնացքները կարող են աշխատել այլ ռեժիմով: Նկարահանումը կատարվել է այսօր՝ նոյեմբերի 24-ն, ժամը 09։13-ին, մետրոյի Սասունցի Դավթի կայարանում։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930