Լրահոս
Օրվա լրահոսը

Աղե՛տ է պատահել, սարսափելի աղետ, Հայրենի՛ք եք կորցրել. Բագրատ Սրբազան

Նոյեմբեր 24,2023 12:18

Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրը՝ անկախ նրանից, թե ինչ դրսևորում ունի ինքը՝ ամենավատից մինչև ամենաբարձրը, իր սրտի խորքում ցավում է, մեր Հայրենիքի առժամյա կորստով, Արցախ աշխարհի կորստով։

Եվ շատ հաճախ էլ լռում է, ոչ թե որպեսզի ցավը չարտահայտի, այլ առաջինը՝ ցավն իր մեջ պահելով՝ մի տեսակ ընդարմացնի կամ փորձի բուժել, և երկրորդը՝ որովհետև այդ կորստյան հետ ուզում է ինքն էլ դառնա սովորական և հաշտ։ Շատ պարզ է։

Եվ եթե մենք դարձանք սովորական ու հաշտ, մենք ոչ ճշմարտություն կունենանք, ոչ արդարություն կունենանք և ոչ էլ դրանից բխած՝ խաղաղություն կունենանք։

Մենք կլինենք այն մարդու նման, ում անընդհատ անարգում են, անպատվում են, ձեռքից խլում են, նվաստացնում են, ծնկի են բերում, ծաղրում են, հեգնում են, և այդ մարդն այդ բոլորի հետ հաշտ և սովորական դարձած ապրում է, և այնպես է ձևացնում, թե իրեն ոչ մի բան էլ չի պատահել։

Պատահե՛լ է, ժողովուրդ, պատահե՛լ է։ Աղե՛տ է պատահել, սարսափելի աղետ, Հայրենի՛ք եք կորցրել։ Եթե չգիտեք, ասում եմ ձեզ՝ Հայրենիք եք կորցրել:

Բագրատ Սրբազան

Տավուշի Թեմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930