Մայրաքաղաքի «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է տղաների ամբողջական կազմով եւ երեք աղջնակներով։
Հայ մարզասերը կարող է հետեւել 46 կգ քաշային Առնո Դարչինյանի, 48 կգ՝ Վաղարշակ Քեյանի, 50 կգ՝ Տիգրան Հովսեփյանի, 52 կգ՝ Արեն Խարատյանի, 54 կգ՝ Վահագ Գալստյանի, 57 կգ՝ Տիգրան Մակիչյանի, 60 կգ՝ Անդրանիկ Մարտիրոսյանի, 63 կգ՝ Ալիկ Կճոյանի, 66 կգ՝ Արգիշտի Հակոբյանի, 70 կգ՝ Սամվել Սիրամարգյանի, 75 կգ՝ Ալբերտ Հարությունյանի, 80 կգ՝ Հայկ Ղահրամանյանի, +80 կգ՝ Տիգրան Խաչատրյանի, 48 կգ՝ Հեղինե Պետրոսյանի, 52 կգ՝Քրիստինե Թորոսյանի, 54 կգ՝ Էլեն Պապյանի մրցելույթներին։
Երեկ կայացած վիճակահանությամբ այսօր առավոտյան որակավորման մրցահերթում հաջորդ փուլ անցնելու համար կմենամարտեն Վաղարշակ Քեյանը, Արեն Խարատյանը, Տիգրան Մակիչյանի, Ալիկ Կճոյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ