Լրահոս
Օրվա լրահոսը

Լիանա Պետրոսյան. Արցախի օպերատիվ շտաբը լուծարել են, բայց եթե մարդիկ դիմում են սոցապ, ասում են՝ գնացեք օպերատիվ շտաբ. «Հրապարակ»

Նոյեմբեր 24,2023 11:27

Գո՞հ են արդյոք արցախցիները Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքից, որքանո՞վ է կառավարությունը կարողանում մեղմել նրանց պատուհասած սոցիալ-հոգեբանական աղետը։ Մեր հարցերին պատասխանեց ակտիվիստ, Երեւանում հաջակցություն արցախցիների անցկացված ցույցերի մասնակից, «Մենք Արցախն ենք» նախաձեռնող խմբի անդամ Լիանա Պետրոսյանը։ «Բոլոր բռնի տեղահանվածներն ասում են ու օգտագործում են 108 հազար թիվը։ Այսինքն՝ նրանք օգտագործում են «բոլոր բռնի տեղահանվածներ» եզրույթը, բայց մենք, ովքեր 2020 թվականից այստեղ ենք ու Արցախ չենք գնացել, այդ ծրագրերում չկանք։ Այդ ծրագրերն այն մարդկանց համար են, որոնք 100 հազար դրամի ծրագրի շահառու են»,- ասում է Լիանան։ Նրան հարցրինք․ իսկ չկա՞ն մինչեւ կառավարության նշած ժամկետը՝ մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 24-ը, ժամը 12։00-ն եկածներ։ «Կան։ Սեպտեմբերի 24-ին է բացվել անցակետը, սակայն մինչ այդ եկել են նաեւ Կարմիր խաչի, ռուսների միջոցով, ուսանողներն են եկել, ում տեղափոխումը պետականորեն կազմակերպվել էր։ Նրանք ստանում են 100 հազարները, բայց հիմա մեծ խնդիրների առաջ են, այստեղից այնտեղ են վազվզում, այնտեղից այստեղ` ինչ-որ թղթեր են ուզում նրանցից»։

Ըստ Լիանա Պետրոսյանի, Արցախի օպերատիվ շտաբի հետ կապված՝ կատարյալ խառնաշփոթ է։ «Արցախի օպերատիվ շտաբը լուծարել են, բայց եթե մարդիկ դիմում են սոցապ, այնտեղից ասում են՝ գնացեք օպերատիվ շտաբ, որն աշխատում է հիմա իր հայեցողությամբ: Եթե այդ շտաբը չկա, եթե համարում եք, որ դա պետքական չէ, ինչո՞ւ են այնտեղ ուղարկում մարդկանց։ Միգրացիոնի անձնագրային բաժանմունքները մարդկանց սխալ տեղեկատվություն են տալիս ու էլի գցում են անորոշության մեջ։ Փակ շղթա է»,- ասում է Լիանա Պետրոսյանը։ Ըստ նրա, բազմաթիվ դեպքեր կան, երբ մարդկանցից պահանջվել է 2-3 անգամ գրանցվել տարբեր բնակավայրերի միասնական սոցիալական ծառայություններում, երբ առցանց գրանցումներ են պահանջվել, որոնք հետագայում չեն երեւացել։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930