Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Հայկ Սարգսյանը թիվ հրապարակել․ «Դա իր ներկայացրած նախագծի հետ որեւէ կապ չունի, եւ, այո, այն գաղտնիք պարունակող տեղեկություն է»․ «Ազգ»

Նոյեմբեր 24,2023 11:09

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն օրեր առաջ՝ «Զինծառայության մասին» իր հեղինակած օրինագիծը ներկայացնելիս, որով առաջարկում է հազարավոր տղամարդկանց մինչեւ 5 տարվա ազատազրկման դատապարտելու փոխարեն հայրենիք վերադառնալու եւ քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն տալ (իհարկե՝ պետական վճարի դիմաց), խոսել էր նաեւ բանակի մտահոգիչ իրավիճակից: ՔՊ-ականը հրապարակել էր նաեւ ձեռքի տակ ունեցած թվերը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից ու հասարակական գործիչներից շատերն էին մտահոգություն հայտնել, որ ռազմական գաղտնիք համարվող տեղեկությունը ոչ միայն հրապարակել չէր կարելի, այլ տեղեկությունը բարձրաձայնելու համար պատգամավորը պետք է պատասխանատվության կանչվի:

«Ազգ»-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը նույնպես տարակուսանք հայտնեց. չի հասկանում՝ ի՞նչն է ստիպել Հայկ Սարգսյանին «անկեղծանալ» մինչեւ վերջ. «Ո՞րն էր այդ թվի հրապարակման իմաստը կամ պատճառը, դա իր ներկայացրած նախագծի հետ որեւէ կապ չունի, եւ, այո, այն գաղտնիք պարունակող տեղեկություն է: Որքան որ ես եմ հիշում, նման թվեր երբեք չեն հնչել… Պետք է այդ մարդկանց հարցնել, թե ի՞նչ նպատակով կամ հարց լուծելու համար էին թիվ հրապարակում»:ᐧ

 

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930