Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասն ազդեցության տակ վերցնելով Թուրքիային կհաջողվի չեզոքացնել նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը. «Ազգ»

Նոյեմբեր 24,2023 10:56

Նոյեմբերի 20-ին նախարարների խորհրդի նիստում Էրդողանը կրկին անդրադարձավ «Զանգեզուրի միջանցքին»:

Էրդողանի խնդիրը, սակայն, սոսկ Հայաստանին կամազուրկ պետության վերածելը չէ, այլ գիտակցելն այդ միջանցքի առանցքային դերը Հարավային Կովկասի անցուղիների մեջ, որի վերահսկողությունը Թուրքիայի առջեւ կբացի տարածաշրջանի մնացած անցուղիները եւս վերահսկելու, ինչպես նաեւ Նախիջեւանից Մեղրիի տարածքով Ադրբեջանի հետ ցամաքային ուղիղ կապ հաստատելու հեռանկարը:

Ցամաքային այդ կապն օգտագործելու միջոցով Թուրքիան է՛լ ավելի կամրապնդի իր դիրքերը Ադրբեջանում, դա նրան հնարավորություն կտա տարածելու իր ազդեցությունը Հարավային Կովկասում, որ այնտեղից ներթափանցի Միջին Ասիայի թյուրքալեզու հանրապետություններ: Դեպի Միջին Ասիա առաջխաղացումը թուրքական պետության վաղեմի երազանքն է եւ այդ խնդիրը դեռեւս անտեղի շրջանառության մեջ չի դրվել Օսմանյան կայսրության ժամանակներում: Հարավային Կովկասն ազդեցության տակ վերցնելով Թուրքիային կհաջողվի չեզոքացնել նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում հրավիրված «Մետաքսի ճանապարհ» համաժողովում առաջ էր քաշել ՀՀ վարչապետը:

Ավելին՝ եթե անգամ բացվի «Զանգեզուրի միջանցքը», ապա Թուրքիան ստիպված կլինի միջանցքի վերահսկողության շուրջը մրցակցել նաեւ Ռուսաստանի հետ, մանավանդ որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գլխավորությամբ Եվրոպական միության հարաճուն ակտիվությունը տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու նրանց վճռականությունը, հետզհետե սպառնալիքի տակ են դնում Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանում: Քանի որ Ռուսաստանի միակ հենարանը  Հարավային Կովկասում Հայաստանն է, ուստի դրանով ինքնաբերաբար սպառնալիքի տակ է հայտնվում ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը ողջ Հարավային Կովկասում: Թերեւս դրա չեզոքացման հրամայականը, Հայաստանի տարածքով անցնող «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանի համար դարձնում է ավելի քան «կենսական»:

Ահա թե ինչու Արցախի Հանրապետության լուծարումից հետո Ռուսաստանը սկսում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին Զանգեզուր տեղափոխելու հաշվարկներ  անել:

Հակոբ ՉԱՔՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930