Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության խոստումն իրավապահ համակարգը չի կատարել ուղիղ 4 տարի. մարդիկ շարունակում են կաշառել իրար. «Ազգ»

Նոյեմբեր 24,2023 10:34

Նիկոլ Փաշինյանը դժգոհ է իրավապահների աշխատանքից: Երեկ՝ նոյեմբերի 23-ի կառավարության նիստի ժամանակ՝ Երեւանի Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը պետգույքի կառավարման կոմիտեի բալանսում ամրագրելու մասին նախագծի քննարկման ժամանակ նա նշեց, որ 2018-ից ի վեր իրավապահ համակարգում բարեփոխումներ անելու գործընթացներ են սկսել, բայց՝ անարդյունք: Իրավապահ համակարգի արդյունավետ գործունեության համար կառավարությունն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ամեն ինչ արել է, այդ թվում՝ ֆինանսավորումն է ավելացրել, բայց արդյունքը նյարդայնություն է առաջացնում կառավարության եւ հանրության շրջանում: Գործադրի ղեկավարը երբեմն նույնիսկ տպավորություն է ունենում, որ ամբողջ դատական գործընթացների, քրեական գործերի նպատակը լուրերի թողարկումներում ճռճռան վերնագրեր ունենալն է:

Կառավարության խոստումն իրավապահ համակարգը չի կատարել ուղիղ 4 տարի: 2019-ին, երբ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշը հասնում էր Օլիմպոսին, նոր-նոր իշխանության եկածները խոսում էին «կոռուպցիայի մեջքը ջարդելու ու համակարգային կոռուպցիային հրաժեշտ տալու մասին»: Բայց այն ժամանակ նույնպես Փաշինյանը շեշտում էր, որ պետք է պայքարել կոռուպցիոն դրսեւորումների դեմ, ու կատարել՝ քաղաքացիներին տված խոստումը:

Ճոռոմ խոսքերից անդին, սակայն, դառն իրականությունն է ու փաստը, որ նույնիսկ գործադրի ղեկավարն է դժգոհ իր կաբինետի աշխատանքից: Մարդիկ շարունակում են կաշառել իրար, թաքցնել կոռուպցիոն դեպքերն ու չբացահայտել անգամ ամենաակնառու գործարքները:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930