Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական հասարակությունը պահանջում է ընդունել Հայաքվեի օրինագիծը. հայտարարություն

Նոյեմբեր 24,2023 10:13

Հայաստանի 50 հազարից ավելի քաղաքացի Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով պահանջում է քրեականացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն ու Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։

2023թ․ սեպտեմբերին ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով, որի արդյունքում Արցախն ամբողջովին հայաթափվել է, ենթարկվել ցեղասպանության և վտանգի տակ է Արցախի պետական ինստիտուտների գոյությունը, Հայաքվե օրինագծի ընդունումը դարձել է էլ ավելի արդիական ու էական։

Թեև Արցախի և ժողովրդավարության թշնամիները փորձում են մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, որ Արցախի հարցն այլևս գոյություն չունի, սակայն դա հնարավոր չէ, քանի որ Արցախը ստեղծվել է ժողովրդի հանրաքվեով և ժողովրդի ստեղծած պետությունը ոչ ոք իրավասու չէ լուծարելու։

Այս օրինագծի ընդունումը Հայաստանի անվտանգությունը և ժողովրդավարությունը ամրապնդում է քառակի։

Նախ՝ օրենքի նախաձեռնությունն ու իրականացումն է բխել ուղիղ ժողովրդավարությունից, երկրորդ՝ այն պաշտպանում է ժողովրդի ստեղծած պետությունը ադրբեջանական բռնապետությունից, երրորդ պաշտպանում է ժողովրդավար Արցախը ու փորձում է փրկել ժողովրդավար երկրի պետական ժողովրդավար ինստիտուտները, չորրորդ՝ պաշտոնյային օրենքով զրկում է միանձնյա, այսինքն, հակաժողովրդավար գործողություն կատարելուց՝ Արցախն այլ պետության կազմում ճանաչելուց։

2020 թվի նոյեմբերի 9-ից հետո և 2023 թվի սեպտեմբերից հետո ստեղծված իրավիճակը ի ցույց դրեց, որ Արցախի անկախությունը և Հայոց ցեղասպանության ճանաչումը փողկապակցված են և անհրաժեշտ են Հայաստանի, հայերի անվտանգության, իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության համար, և Արցախից ու ցեղասպանության ճանաչումից հրաժարումը աղետարար է ու հղի է պետականության, ընտանիքների և անձանց կործանմամբ։ Հետևաբար, Հայաքվեի ընդունումը բխում է մեր կյանքը պաշտպանելու անհրաժեշտությունից։

Հասկանալով, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ապօրինությունը կատարվել է այն թիմի կողմից, որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեծամասնություն է կազմում, այդուհանդերձ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պահանջում է ընդունել Հայաքվեի օրենքի նախագիծը։ Մյուս ուժերի պատգամավորներից ակնկալում ենք կողմ քվեարկել նախագծին և օժանդակել հանրության շրջանում այս օրենքներն ընդունելու կարևորության ընկալումները բարձրացնելուն։

Հայտարարությունը բաց է միանալ ցանկացողների համար։

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնք ՀԿ

«Ազգությունս հայ» նախաձեռնություն

«Քաղաքական Հայ» ակումբ

Դիվանագիտական նախաձեռնությունների կրթական հիմնադրամ

«Հայքի մշակույթի օմբուդսմեն» նախաձեռնություն

«Ճառագայթ» ձախ խումբ

«Որդիների կանչ» ՀԿ

«Բաբոն Տեր ա» նախաձեռնություն

«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ

«Նախնյաց հետքերով» մշակութային ՀԿ

«Զինվոր» կրթամարզական ՀԿ

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն

«Հայրենիքի Վահան» ՀԿ

«Ազգային արժեք» ՀԿ

«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930