Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանական պատմագիտությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցանկալիի և իրականի հակադրություն. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Նոյեմբեր 23,2023 23:33

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կոչ է անում Ադրբեջանին հաշվի նստել իր հարյուրամյա պատմության ընթացքում հայերի դեմ իրականացված բազմակի ոճրագործությունների հետ և գործնական քայլեր կատարել տարբեր ժամանակներում ադրբեջանական ագրեսիայից տուժած հայերի բոլոր իրավունքների արդարացի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին ասվում է Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարության մեջ՝ Ադրբեջանի կողմից կեղծ գիտական քաղաքական խոսույթների տիրաժավորման վերաբերյալ:

Պատմական փաստերի նկատմամբ ընտրանքային մոտեցումը, անցյալի վերախմբագրումն ու դրան համապատասխան ապագայի միակողմանի տեսլականների ձևավորումը ադրբեջանական քաղաքական երեսպաշտության փայլուն օրինակներից են։

Սա բացատրում է Ադրբեջանի՝ որպես երիտասարդ պետության, պատմական անցյալի նկատմամբ բարդույթավորումը կոծկելու խիստ մեծ ցանկությունը, որովհետև մեկ բան է պատմական իրողությունը, մեկ այլ բան՝ ցանկալի անցյալի հորինումը։ Ուստի ամբողջ ադրբեջանական պատմագիտությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցանկալիի և իրականի հակադրություն, որից երկու ելք կա․ կամ ընդունել իրողությունները, առերեսվել իրապես և ձգտել դրանց հետևանքների շտկմանը, կամ որդեգրել կատարյալ ժխտողականություն՝ կրկնելով էթնիկ զտումների, մշակութային ցեղասպանության, մարդու իրավունքների կատարյալ ոտնահարման, միջազգային հեղինակավոր կառույցների անտեսման վտանգավոր գործելակերպը։

Դժվար չէ նկատել, թե ինչ ապակառուցողական մոտեցում է որդեգրել Ադրբեջանը։ Ադրբեջանական հասարակության ամենամակերեսային ուսումնասիրությունը հստակորեն ցույց է տալիս, որ այդ պետության բոլոր շերտերը լծված են մեկ խնդրի շուրջ՝ զարգացնել հակահայկական խոսույթներ։

Ամենօրյա պարբերականությամբ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հավակնություններ պարունակող տարատեսակ նախաձեռնությունները, հասարակական ապաքաղաքական կազմակերպությունների շղարշի տակ ծպտված իշխանական կատարածուների գործունեությունը, բովանդակազուրկ և անհիմն ճառերը, գիտական դիսկուրսները, փառատոնները, շնորհանդեսները, կոնգրեսները հստակ ի ցույց են դնում տարածաշրջանային կայունության և դրացիականության հանդեպ Ադրբեջանի իրական պատկերացումները։

Իրավազուրկ և պատմությանն անհայտ շինծու թեզերով քաղաքական նպատակները հիմնավորվելու ծանր մտավարժանքների ջանքերը կառուցողական հարաբերություններ հաստատելուն ծառայեցնելու, անցյալի ոճրագործություններին առերեսվելու դեպքում մենք ականատես կլինեինք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման իրական գործընթացին, ոչ թե դրա իմիտացիային։

Ուստի կոչ ենք անում Ադրբեջանին հաշվի նստել իր հարյուրամյա պատմության ընթացքում հայերի դեմ իրականացված բազմակի ոճրագործությունների հետ՝ 1918 թ. Բաքվի 30 հազար հայեր կոտորածին, 1918-1920 թթ․ հայահոծ բնակավայրերում հայերի նկատմամբ բռնություններին ու ջարդերին, 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի ջարդերին, պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի ամբողջական հայաթափմանը, հայկական մշակութային ժառանգության յուրացմանը, խեղմանը և ոչնչացմանը, 2020 թ․ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված պատերազմական հանցանքներին, Լաչինի միջանցքի 10-ամսյա ապօրինի շրջափակմանը, Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հարուցելուն, 2023 թ․ սեպտեմբերին իրականացված ամենաիսկական էթնիկ զտման ու դրա հետևանքներին և գործնական քայլեր կատարել տարբեր ժամանակներում ադրբեջանական ագրեսիայից տուժած հայերի բոլոր իրավունքների արդարացի վերականգնման ուղղությամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930