Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ տվեք՝ ես Նիկոլին կխփեմ, բերեք ավտոմատը տվեք, ես գնամ ջնջեմ». Ցուցարար

Նոյեմբեր 23,2023 22:11

Բաղրամյան 26-ի մոտ «Միասին» շարժման հավաքին էր մասնակցում մի քաղաքացի, որը բորբոքվեց, թե ոչ մի արդյունքի չեք հասնում, «Նիկոլին պիտի խեղդել»:

Aravot.am-ը նրան հարցրեց՝ չե՞ք վախենում, որ բռնության կոչի համար հիմա ոստիկանները գան, ձեր թեւերից ոլորեն, տանեն՝ միտինգավոր պապիկը, որը ներկայացավ Ալբերտ Մակյան, բարկացավ ու ցույց տալով ձեռնափայտը՝ ասաց. «Ո՞ւմ, ի՞նձ բռնեն: Թող բռնեն, կխփեմ աչքին, հերը կանիծեմ, աչքը կհանեմ, կխփեմ: Էս կյանքս հերիք ա: 96 տարի ապրել եմ, հերիք ա: Կխփեմ, կսատկացնեմ, հերիք ա, էս ձեւ չի լինի, Ղարաբաղի մեջքը ջարդեցին, Հայաստանի զինվորներին հանեցին, զենքն էլ տվեցին թուրքերին, հետո ասում են՝ Ղարաբաղ, Ղարաբաղ: Ղարաբաղի մեջքը Հայաստանն ա ջարդել՝ Նիկոլի կազմակերպությունով»:

Նա դժգոհեց, որ ընդդիմությունը ձայն չի հանում, ամեն մեկն իր համար ապրում է, պահանջում էր Վազգեն Մանուկյանին: Հարցրեցինք՝ որ գար, ի՞նչ էր անելու՝ նա պատասխանեց. «Գրագետ խոսում էր, ի՞նչ էր ուզում, պրեզիդե՞նտ: Չէին դնի: Թոշակառու ա, գնա կե՛ր թոշակդ: Մեր էն հասակով, պայքարող մարդիկ ո՞ւր են, որ չկան: Նիկոլին բանտից հանել, սպեցիալնի են դրել, որ հաղթանակը էս ձեւի լինի: Ո՛չ ասեք, ո՛չ լսեք, ոչ մի բան էլ չեք անում…Հերիք ա ժողովրդին  խաբեն, 60 հազար մարդ են հավաքել, ոչ մի բան չեն արել, հիմա 30 մարդով ի՞նչ կարաս անես: Ոչ մի բան էլ չի լինի, մինչեւ Նիկոլի ձեռից չբռնենք, մեշոկը դնենք մեջքին, տանենք Լենինականում բաց թողնենք, ասենք՝ գնա ճանապարհդ դալշե, հեռացիր մեզանից»:

Հարցին՝ չկա՞ մի ճանապարհ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, պապիկը բարձրացրեց ձեռնափայտը, բռնեց ավտոմատի նման ու ասաց. «Ճանապարհը նա ա, որ Նիկոլին պտի խփես: Այ սենց»: Ո՞վ խփի՝ պատասխանեց. «Չգիտեմ: Թույլ տվեք՝ ես կխփեմ: Բերեք ավտոմատը տվեք, ես գնամ ջնջեմ: 5000 մարդու գլուխ ա կերել: Ես էլ եմ ընտրել Նիկոլին, նամակ եմ գրել՝ ա՛յ Նիկոլ, ցավդ տանեմ, ժողովուրդը քեզ չի ուզում, ամոթ ա, տեղից շարժվի: Է՛շ են բերել, որ Նիկոլին տանի: Ամո՛թ հայ ազգին: Պազո՛ռ: Էլ դրանից պազոռ աշխարհում չկա: Ամերիկայից թոռնիկս զանգում ա, ասում ա՝ մեզ պազոռ եք արել, էշ եք բերել ձեր պրեզիդենտին տանելու: Էդ ձեւի աշխարհքում ոչ մի տեղ չի եղել, ամոթ չի՞, չե՞ք ամաչում: Նախիջեւանի տալը եւ Ղարաբաղի տալը Հայաստանի կազմակերպածն է: Հայաստանի ղեկավարությունն է արել: Ես 78 թվից գնացել եմ Նախիջեւան կամանդիրովկա, կին, քյորփա երեխաս գրկած լացում էին, ասում եմ՝ ի՞նչ ա պատահել, ասում ա՝ թուրքերը եկան, մարդս կորել ա, չկա, մայրն էլ կույր, պառկած, հանեցին կռավատը դրեցին, ձյուն ձմեռ դրսում: Հայաստանը չի՞ տեսել: Էսքան ժամանակ Նախիջեւանի մասին հեչ հա՞րց են բարձրացրել: Հիմա 120  հազար ղարաբաղցի հայի մեջքը ջարդել են՝ է՛լ գերեզման ա, քար ա, բնություն ա, հնություն ա, եկեղեցի ա, սաղ թուրքերը վերացնում են, դա չե՞ք տեսնում, հա՛յ ազգ: Հայաստանն ուզել ա, որ Ղարաբաղը վերանա, վերացրե՛լ են»,- արցունքն աչքերին ասաց Ալբերտ պապը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930