Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենակ մի մարդու գլուխ պիտի ուտեք…Նիկոլին պիտի խեղդես, մեշոկը դնես մեջքին, Լենինական տանես». Բորբոքված ցուցարարի պահանջը

Նոյեմբեր 23,2023 21:35

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, «Միասին» այլընտրանքային շարժման անդամները բողոքի ցույց էին կազմակերպել Բաղրամյան 26-ի մոտ՝ ժողովրդին տեղեկացնելու, որ իշխանությունները վեկտորի փոփոխության են գնում, իսկ ՌԴ-ի պես թշնամի ունենալը լուրջ կորուստների կբերի: Նրանք հայտարարեցին, որ Փաշինյանին իմպիչմենտի գործընթաց են սկսելու:

Քաղաքացիներից մեկը՝ մի տարեց մարդ, լսելով ելույթները, բորբոքվեց. «Միշտ բոլոր միտինգներին մասնակցել եմ, էդ ստից-մտից խոսելով, լսելով ոչ մի բան էլ չեք կարող անել: Հայաստանի ղեկավարությանը ջնջելո՞ւ եք: Չէ՛: Մենակ մի մարդու գլուխ պիտի ուտեք: Ոնց: Նիկոլին պիտի հեռացնեք, նրանի՛ց խոսի: Արեք պայքարենք, սենց չի՛ լինի»: ՀԴԿ նախագահ Արամ Գասպարիչն ասաց. «Մենք մի քիչ ուրիշ ճանապարհով ենք գնում»: Քաղաքացին բորբոքվեց. «Նիկոլին պիտի խեղդես, մեշոկը դնես մեջքին, Լենինական տանես ու…5 տարի է պայքա՜ր, պայքա՜ր: Սուտ է: 20, 30, 40 մարդով ի՞նչ կարաս անես»:

Արամ Սարգսյանը պատասխանեց՝ «բա ո՞ւմ համար ենք ասում, որ գան, հավաքվեն»: Պապիկը կանխատեսեց. «Չե՛ն գալու»: Շարժման անդամ Նարինե Դիլբարյանը քաղաքացուն խաղաղվելու կոչ էր անում. «Դե մի եղեք այդքան հուսահատ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930