Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանին հանձնարարել են, որ ինքը նորից գնա արտահերթ ընտրությունների». Արամ Սարգսյան

Նոյեմբեր 23,2023 20:33

Այսօր Բաղրամյան 26-ի մոտ էին հավաքվել «Միասին» շարժման անդամները՝ ժողովրդին ներկայացնելու, թե ինչ վտանգ է կախված մեր պետության գլխին:

Շարժման անդամ, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանությունները կտրուկ շրջադարձ են կատարում արտաքին հարաբերություններում՝ չհաշվարկելով հետեւանքները եւ այդ ամենը հանրության հետ չքննարկելով. «Նրանց այդ քաղաքական գիծը բերելու է ավելի մեծ կորուստների, որն անխուսափելի է: Որոշում կայացնել, որով ՌԴ-թշնամացնել ՀՀ-ի, նշանակում է ունենալ մեծ կորուստներ: Մենք կարիք չունենք ներկայացնելու, թե ինչ կլինի, դա մի տեսակ «բայղուշություն» կլինի, բայց մենք հասկանում ենք հետեւանքը որն է լինելու: Մենք ներկայացնում ենք այն այլընտրանքը, որը կարող է լինել: Մենք մեր ծրագիրը տպագրել եւ ուղարկել ենք իրենց, պատասխան չենք ստացել: Ընդամենը մեզ ասել են, որ այո, մեր նամակն իրենց մոտ է: Այլընտրանքը հետեւյալն է՝ այս պայմաններում, ելնելով այն հանգամանքից, որ իրականում այդ քաղաքականությունը հանրային աջակցություն չունի եւ իրեն հանձնարարել են, որ ինքը նորից գնա արտահերթ ընտրությունների, որ հաստատի ինքն ունի այդ աջակցությունը, քանի որ քաղաքապետարանի ընտրություններից հետո իրավիճակը փոխվել է, այնպես որ, ինքը պատրաստվում է նոր ընտրությունների»:

Լրագրողները ճշտեցին՝ ի՞նքն է այդպես ասել՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ինքը չի ասել, ես տեսնում եմ, քաղաքականությամբ զբաղվող մարդ եմ: Ես լավ տեսնում եմ, որ այս վերջին 10 օրվա ընթացքում նրանք սկսել են քննադատել իրենք իրենց»:

Նամակում «Միասին» շարժման անդամները առաջարկել են ուղիղ եթերում զրուցել իրենց հետ, պատասխանել իրենց հարցերին, ոչ թե «շոու» անել, ինչպես վաղն է պատրաստվում. «Հիմա մենք դիմում ենք հանրությանը, մեկնարկ է պետք տալ՝ իրեն ու կառավարությանը անվստահություն հայտնելու համար: Այսօր պետք է սկսենք դիսկուրսը»: Քննարկումներից հետո պատրաստվում են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը տեղափոխել ԱԺ. «Եթե ընդդիմադիր խմբակցությունները իրենց վարչապետի թեկնածու չունեն, մենք կասենք, ունենք»: Թե ով է իրենց թեկնածուն՝ Սարգսյանը չասաց: Նրա խոսքով՝ եթե հապաղեն ու հիմա անվստահություն չհայտնեն Նիկոլ Փաշինյանին, ստացվում է, որ հանրությունը համաձայն է, ինչ էլ անի Փաշինյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930