Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը հերքում է Արմեն Աշոտյանի գործով՝ փողերի լվացման դրվագը. Տիգրան Աթանեսյան

Նոյեմբեր 23,2023 19:01

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպանները հաջորդ դատական նիստին միջնորդություն են ներկայացնելու՝ Արմեն Աշոտյանի դեմ հարուցված քրեական վարույթը կարճելու մասին: Այդ մասին այսօր հերթական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

«Վերաքննիչ հակակոռուպցիան դատարանը, այս անգամ, այս դատարանի կալանքի մասին որոշումը, որը թողել էր ուժի մեջ, շատ հետաքրքիր ձեւով վերահաստատել է, որ հիմնավոր կասկած, ամեն դեպքում, փողերի լվացումով, չկա»,-հայտարարեց Տիգրան Աթանեսյանը՝ մանրամասնելով, որ փաստորեն, դատաքննության փուլում արդեն կայացվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով ոչ միայն մեղադրանքը չի հաստատվում, այլեւ նվազագույն շեմը, հիմնավոր կասկածը չի հաստատվում:

Այլ մանրամասները՝  տեսանյութում

Պաշտպաններից Ռուբեն Մելիքյանն էլ հավելեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմք է՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, այսօր Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով  դատական նիստը: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նախնական դատական լսումները Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել են հոկտեմբերի 9-ին: Արմեն Աշոտյանն արդեն հինգ ամիս է  կալանավորված է, նրա կալանքի ժամկետը եւս երեք ամսով երկարացվել է: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման մեջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930