Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. Եթե Փաշինյանի փոխարեն գալու է այս ընդդիմությունը, շատ հնարավոր է, որ հայտնվենք ավելի վատ վիճակում

Նոյեմբեր 23,2023 18:35

«Կրեմլի թիրախը ոչ թե Փաշինյանն է, այլ Հայաստանը։ Ամեն անգամ Կրեմլը ամենաբարձր մակարդակով՝ Պուտինի սկսում է կրծքով Փաշինյանին պաշտպանել։ Ի՞նչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, նրանք պայքարում են իրար դեմ, նրանց միավորում է մի բան՝ բոլորն էլ Ռուսաստանի շահերն են առաջ տանում»,-այս մասին հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը՝ Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդման ընթացքում։

Բանախոսին ստեղծված իրավիճակը հիշեցնում է Դանթեի «Դժոխքի»  9-րդ պտույտը։

«Այս քաղաքական դաշտն է իշխանության բերել Փաշինյանին և իր բոլոր գործողություններով ամեն ինչ անում է, որ սա մնա։ Եթե Փաշինյանի փոխարեն գալու է այս ընդդիմությունը, շատ հնարավոր է, որ մենք հայտնվենք ավելի վատ վիճակում։ Ռուսաստանի մի գործիքին փոխարինե՞լ Ռուսաստանի մյուս գործիքով։ 2018-ին կարգախոսը նույնն էր, միայն թե Սերժը գնա, մենք երջանիկ ենք ապրելու։ Հիմա նույնը շարունակվում է։ Ո´չ»,-ասաց նա։

Նրա պնդմամբ, Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության է բերել Կրեմլի կողմից, մինչև այսօր էլ շարունակում է մնալ Կրեմլի գործիք։

«Նա եղել է Մոսկվայի ծրագիրը։ Ռուս կրեմլյան փորձագետները չեն փորձում ժխտել այս փաստը։ Ռուսաստանին պետք էր ունենալ իր գործիքը, վրան կպցնել արևմտյան պիտակ ու դրանով արդարանալ։ Այսօրվա մեր ընդդիմությունը, երբ ասում է՝ Փաշինյանի քաղաքականության արդյունքում Ռուսաստանն այսպիսին դարձավ, դրանով մեծարում է Փաշինյանին, գիտե՞ք։ Այսինքն, Փաշինյանն այնպիսի գործի՞չ է, որ կարողացավ Ռուսաստանի ամբողջ հարավային քաղաքականությունը փոխել, տարածաշրջանը փոխե՞լ։ Ինչ է Բիսմա՞րկ է, Չերչի՞լ է»,-ասաց Շահնազարյանը։

Հարցին, թե այդ դեպքում Արևմուտքն ինչու է ողջունում  Փաշինյանի վարած քաղաքականությունը, Շահնազարյանն արձագանքեց. «Արևմուտքը շատ լավ գիտի, որ Փաշինյանը մինչև այսօր շարունակում  է մնալ Կրեմլի գործիք, լուրջ հույս ունի, որ Փաշինյանն այնուամենայնիվ դադարելու է Կրեմլի կամակատարը լինելուց՝ ելնելով սեփական շահերից։ Իսկ արևմուտքը, որ ճեղքել է Հարավային Կովկասում ռուս-թուրքական ամրոցը, ո՞ւմ հետ պետք է աշխատի Հայաստանում։ Հայաստանի ողջ քաղաքական դաշտը պրոռուսական է կամ ռուսական է, ակնհայտ է»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Եղբայր, ամեն ինչ շատ ճիշտ ներկայացրեցիր, բայց որևէ լուծում չառաջարկեցիր։ Ցանկացած քաղաքական գործիչ երկու հիմնական անելիք պետք է ունենա.
    1. ճիշտ վերլուծել իրավիճակը,
    2. ինչ քայլեր է առաջարկում կատարել տվյալ իրավիճակում։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930