Նոյեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում Թևոսյան և Բադալ Մուրադյան փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Միշա Շահբազյանի կողմից շահագործվող՝ թիվ 10 երթուղին սպասարկող «ԼԻԱԶ» մակնիշի խափանված տրոլեյբուսի քարշակման նպատակով Երևանի բնակիչ 55-ամյա Աղասի Բաբլոյանի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է տրոլեբուսի առջևի մասում և դուրս եկել բեռնատարից։
Որոշ ժամանակ անց «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ ընթացել և վրաերթի է ենթարկել նշված երկու տրանսպորտային միջոցների միջև միացման աշխատանքներ կատարող Մ. Շահբազյանին և Ա. Բաբլոյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով վիրավորները ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից Մ. Շահբազյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում