Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր երկրներին ձեռնտու են Փաշինյանի եւ ՔՊ-ականների նմանները». Գառնիկ Դանիելյանը՝ Կոնստանտին Զատուլինի հայտարարության մասին

Նոյեմբեր 23,2023 17:58

«Մենք մեր ասածներից և ընտրած ճանապարհներից չենք հրաժարվելու։ Պարոն Աշոտյանը մեր երկրի եւ պետությանը կարող էր բազմաթիվ ծառայություններ մատուցել, այսօր մեր դիվանագիտությունը ողբալի վիճակի մեջ է։ Ցավով եմ արձանագրում, որ այս պայքարը չի հաջողվել, որովհետեւ մաքուր ազգային շարժումներ են եղել։ Բոլոր երկրներին ձեռնտու են Փաշինյանի եւ ՔՊ-ականների նմանները, քանի որ իրենք ինչ ուզեն` կարող են անել»,- այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն՝ անդրադառնալով Կոնստանտին Զատուլինի այն հայտարարությանը, թե հայաստանյան ընդդիմությունը դիմել էր ՌԴ-ին՝ աջակցության համար եւ չի ստացել այդ աջակցությունը։

Նա գտնում է, որ պարոն Զատուլինը պետք է իր հայտարարությունը մանրամասնի՝ ասելով, թե ովքե՞ր են բանակցել, ի՞նչ են բանակցել, ինչո՞ւ առաջարկը չի ընդունվել, ինչո՞ւ է ՌԴ-ն շարունակում հայտարարել, թե Հայաստանն իր դաշնակցային պարտավորությունները չի կատարել ինչ-ինչ հարցերով եւ այլն: Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ ՌԴ-ն ազնիվ չի գտնվել եւ ամեն անգամ, երբ ՀՀ իշխանությունը վատացրել է հարաբերությունները այդ երկրի հետ, անկեղծորեն չի ասել, թե դա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ մեր երկրի համար: Ամեն դեպքում, նա պնդում է՝ կապ չունի թե ով եւ ինչ շահեր ունի մեր երկրում եւ ինչ հայտարարություններ են հնչում, մեզ պետք է հետաքրքրի Հայաստանի շահը ու պնդում է, որ ընդդիմությունը մաքուր եւ Հայաստանի, հայ ժողովրդի ազգային շահերից ելնող պայքար է տարել ու տանում, ինչն էլ, թերեւս հենց չհաջողելու գլխավոր պատճառն է:

Ընդդիմադիր պատգամավորը կասկածներ ունի, որ քաղբանտարկյալների հարցով Հայաստանը թերեւս առաջին հորիզոնականներն է զբաղեցնում՝ այլ երկրների հետ համեմատությամբ:

Խոսելով իշխանության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին էլ, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ տեղեկություններ կան, որ իշխանությունն այժմ բանակցում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հարցերի շուրջ եւ ըստ նախնական տեղեկությունների, առաջին փուլում խոսքը վերաբերվում է 250 հազար ադրբեջանցու վերադարձին:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930