Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կլավեսին, գումարած Բախի Ֆրանսական սյուիտներ

Նոյեմբեր 23,2023 17:24

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի ընթացքում Հայաստանում ելույթ են ունենում այնպիսի արտիստներ, որոնք նախկինում ինչ-ինչ պատճառներով հանդես չեն եկել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Նախագծի շրջանակում օրերս յուրահատուկ համերգ ունեցավ գերմանաբնակ կլավիրահար Վարվառա Մանուկյանը, որը երկար տարիներ փորձում էր պատմական գործիքներ բերել Հայաստան եւ զարգացնել պատմական կատարողական արվեստը հայրենիքում:

Նա նվագեց նոր կլավեսինի վրա, որը Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ձեռք է բերել բարեկամների շնորհիվ:

Երեկոն տոգորված էր Բախի շնչով: Վարվառա Մանուկյանը կատարեց կոմպոզիտորի Ֆրանսիական սյուիտները: Երաժիշտը հարցազրույցներից մեկում նշել է, որ Բախը բոլորովին այլ կերպ է հնչում կլավեսինով, այսինքն` այն գործիքով նվագելիս, որի համար էլ կոմպոզիտորը գրել է իր երաժշտությունը:

Հավելենք, որ կլավիրահար Վարվառա Մանուկյանը ծնվել է Երևանում, այնուհետեւ ծնողների հետ տեղափոխվել Մոսկվա, որտեղ էլ ավարտել է տեղի կոնսերվատորիան: Նա այնուհետեւ ուսումը շարունակել է Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Երաժիշտն այժմ բնակվում է եւ ստեղծագործում է Գերմանիայում:

Վարվառա Մանուկյանը սովորել է այնպիսի հայտնի երաժիշտների մոտ, որոնց թվում են՝ Ալեքսեյ Լյուբիմովը, Օլգա Մարտինովան, Քրիստինա Շոռնսհայմը: Նա համերգներ է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում: Երեւանյան երեկոն Վարվառայի գեղեցիկ համերգներից մեկն էր, որտեղ նա շուրջ 2 ժամ ինքնամոռաց Բախ «քամեց» կլավեսինից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930