Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չկա այդպիսի հարց». ԱԳ փոխնախարարը՝ ադրբեջանցիների վերադարձի եւ «Արեւմտյան Ադրբեջան» թեզի մասին

Նոյեմբեր 23,2023 16:56

Ադրբեջանի արտգործնախարարությունն առաջարկում է Հայաստանի հետ երկկողմ հանդիպում սահմանին, արդյոք այս հարցը քննարկվել է ՀՀ արտգործնախարարությունում՝ այս հարցին ի պատասխան ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Երեկ արտգործնախարարության կողմից այս հարցով եղել է հայտարարություն եւ տրվել են պարզաբանումներ, մեր կողմից նաեւ առաջարկվել է անցկացնել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստ ամսի 30-ին, որի վերաբերյալ նույնպես եղել է հայտարարություն»:

Լրագրողի հարցին, թե ինչ սպասելիքներ կարելի է ունենալ նոյեմբերի 30-ի նիստից, փոխարտգործնախարարն այսպես պատասխանեց. «Հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ եւս եղել են մամուլի հաղորդագրություններ՝ երկու կողմերի միջեւ քննարկված հանձնաժողովների նիստերի արդյունքներով: Այս փուլում կարող եմ միայն ասել, որ հանձնաժողովների հերթական նիստերի վերաբերյալ տրվում են մամուլի հաղորդագրություններ»:

Արդյոք Հայաստանի համար ընդունելի՞ է առանց միջնորդի (ՌԴ կամ Արեւմուտք) Փաշինյան-Ալիեւ երկկողմ հանդիպումը՝ այս հարցին ի պատասխան էլ փոխարտգործնախարարը կրկին նշեց, որ եղել է հաղորդում արտգործնախարարության կողմից, որտեղ տրվել են գնահատականներ, մասնավորապես նշվել է, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է հանդիպումներից՝ Կանադայում եւ Բրյուսելում. «Հավելյալ դիրքորոշումների մասին անհրաժեշտության դեպքում կտրվեն պարզաբանումներ»:

Նախարարի տեղակալն ասաց, որ չունի տեղեկատվություն այն մասին, թե արդյոք առաջիկայում արտգործնախարարների հանդիպում է նախատեսված:

Ինչ վերաբերվում է Զախարովայի հայտարարությանը, որ իրենց դռները բաց են, եւ Հայաստանը երբ ցանկանա՝ կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի նիստերին, Հայաստանը արդյոք երբեւիցե վերադառնալու մտադրություն ունի՞ մասնակցելու ՌԴ-ի կողմից տարբեր ձեւաչափերով հանդիպումներին ու քննարկումներին, այս մասին էլ Մնացական Սաֆարյանը հետեւյալը նշեց. «Մեր որոշումները տարբեր ձեւաչափերում եւ հարթակներում մասնակցելու վերաբերյալ կայացվում են ըստ դրանց նպատակահարմարության»:

Զախարովայի գնահատականի վերաբերյալ, թե Հայաստանը քաղաքական վեկտոր է փոխում, հավելեց. «Դա իրենց գնահատականն է, մենք տվել ենք մեր մոտեցումները, դիրքորոշումները դրանց վերաբերյալ… Մենք արել ենք հայտարարություններ, որոնք հստակ արտացոլում են, թե ինչ քայլերի է դիմում Հայաստանի Հանրապետությունը»:

Հարցին՝ Հայաստանի՞ դիրքորոշումն է, որ միջնորդների ներկայությամբ եւ ոչ թե տետ-ա-տետ պետք է տեղի ունեն հանդիպումները, փոխարտգործնախարարն այսպես արձագանքեց. «Կան հարցեր, որտեղ միջնորդների առկայությունը պարտադիր է եւ նրանց ներկայությունը շատ կարեւոր դեր ունի: Դրանց թվում են, օրինակ` այն հարցերը, որոնք վերաբերվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքներին: Այստեղ կարեւոր է միջազգային մեխանիզմների առկայությունը, կան այլ հարցեր եւս, որտեղ երաշխիքները կարեւոր են: Մենք նշել ենք, որ այս պահին բռնի տեղահանված բնակչության իրավունքների հարցը բարձրաձայնվում է Հայաստանի կողմից»:

Հարց հնչեց այն մասին, որ Ադրբեջանը առաջ է տանում, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի թեզը, Խաղաղության պայմանագրի շրջանակներում արդյոք ադրբեջանցիների վերադարձ նախատեսվո՞ւմ է կամ քննարկվո՞ւմ է նման հարց: «Չկա այդպիսի հարց, մենք բազմիցս նշել ենք, որ սա Ադրբեջանի կողմից ոչ կառուցողական մոտեցումների շարքին է վերաբերվում»,-ընդգծեց փոխնախարարը:

Խոսելով Հայաստանի եւ Ռուսաստանի այսօրվա հարաբերություններից, տարբեր պաշտոնյաների կողմից հնչող քննադատությունների մասին էլ՝ հավելեց. «Աշխատանքային հարաբերություններ են, բնականաբար կան տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, շարունակում ենք աշխատանքները դրանց անդրադառնալու, արձագանքելու ուղղությամբ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930