Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց լեզվին տիրապետող անձինք շատ լավ պատկերացնում են՝ ինչ է ասել Մամիջանյանը. փաստաբան

Նոյեմբեր 23,2023 16:40

«Կարծում եմ՝ այս դեպքում առհասարակ չպետք է քրեական վարույթ նախաձեռնվեր, որովհետև ողջամտորեն հանցագործության հատկանիշներ առկա չէին: Ճեպազրույցի ժամանակ էլ պարոն Մամիջանյանը նշել է՝ ինչ նկատի ունի, բայց եթե չնշեր էլ, ես կարծում եմ, որ հայոց լեզվին տիրապետող անձինք շատ լավ պատկերացնում են՝ ինչ է ասել Մամիջանյանը: Նրա խոսքում կոչ չկա: Ստացվում է՝ եթե հրապարակային կոչի համար են վարույթ նախաձեռնել, ինքը կոչ է անում, որ իրենց նկատմամբ բռնությո՞ւն գործադրվի, որովհետեւ շատ հստակ նշում է՝ իմ ձեր, դրսում կանգնածների»,-այսօր Քննչական կոմիտեում Հայկ Մամիջանյանի հարցաքննությունից հետո լրագրողներին ասաց ԱԺ«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ներկայացուցիչ, փաստաբան Սլավիկ Պողոսյանը:

Փաստաբանը պնդում է, որ վարույթի նախաձեռնման պարագայում խախտվում է Սահմանադրության 96-րդ հոդվածով նախատեսված պատգամավորի անձեռնմխելիության իրավունքը. «Որովհետև Հայկ Մամիջանյանը փաստացի հարցաքննվեց կասկածանքի շուրջ, ինչը քրեական հետապնդում է: Ավելին ասեմ, վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ նաև վերջինիս անունն է նշված որպես ենթադրյալ հանցանք կատարող, ինչը Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ համարվում է փաստացի քրեական հետապնդման հարուցում»:

Փաստաբանը նաեւ ասաց, որ նախքան վարույթ նախաձեռնելը, Հայկ Մամիջանյանին հարցաքննության կանչելը պետք է պատգամավորի անձեռնմխելիության հարց բարձրացվեր Ազգային ժողովում, ինչը չի արվել. «Այս մասին ես նշեցի նաև հարցաքննության ընթացքում, քննիչին ներկայացրեցի, որ հիմա փաստացի ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում: Այն, որ փաստացի քրեական հետապնդում է իրականացվում, քննիչն էլ չժխտեց, այնքան որ դա պարզ էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930