«Երբ ինքն ասում է՝ զանգերի միջոցով, ո՞ւմ նկատի ունի, երբ ինքն ասում էր՝ չկա դատավոր, որ չկատարի իր հանձնարարականը: Միգուցե ինքն իրե՞ն նկատի ունի: Իսկ եթե ինքն իրեն նկատի ունի… ուրեմն բժշկի պետք է դիմել, այլ բան չեմ կարող ենթադրել»,- այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանն՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն այսօր խոսել էր իրավական համակարգի, դատական գործընթացների մասին եւ ասել, թե «տպավորություն է, որ կալանքից ազատվում են զանգերի միջոցով»:
Գագիկ Մինասյանը նաեւ տարակուսած է այն փաստից, որ Հայաստանում 50-ից ավելի մարդ կա, որոնք կալանավորված են, ձերբակալված են կամ հետապնդվում են իրենց քաղաքական գործունեության, ազատ խոսքի իրավունքի համար, սակայն մեր երկրում գործող որեւէ «դեսպանության ձայնը չի լսվում»:
Այլ մանրամասները՝ քիչ ուշ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ