«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախի Հանրապետության նկատմամբ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հետևանքով առկա են զոհեր և վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում, որոնց մասով կառավարությունը որևէ աջակցություն չի նախատեսում։
2020թ․ պատերազմի արդյունքում նման դեպքերի համար իմ կողմից նախաձեռնվել էր կառավարության որոշման ընդունում, համաձայն որի, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվում էր միանվագ գումարային աջակցություն 1 մլն դրամից մինչև 5 մլն դրամի չափով։
Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ընդունել նույնաբովանդակ որոշում և տրամադրել աջակցություն։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է աջակցություն տրամադրել բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և վիրավորներին։
Կարդացեք նաև
Եթե նույնիսկ կառավարությունը համարում է, որ այդ պայթյունն ուղղակիորեն կապ չունի ռազմական գործողությունների հետ, ապա հիշեցնեմ, որ Սուրմալուի պայթյունի զոհերի ընտանիքներին աջակցություն տրամադրելու մասով կայացվել է որոշում, և անհրաժեշտ է նման որոշում կայացնել նաև այս դեպքի համար։